Դավթաշեն վարչական շրջանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը շարունակում է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ աղբամանների փոխարինումն այսօր արդեն ամբողջությամբ կավարտվի: Համայնքի ձեռքբերած աղբամանների թիվը առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով անհրաժեշտ քանակի: Մայրաքաղաքում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար, որն, ի դեպ, «Սանիթեք» ընկերության պարտականությունն է, քաղաքապետարանին տեխնիկապես աջակցում են նաև մասնավոր ընկերությունները: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Սիլ գրուպ» և «Կապավոր» ընկերություններին՝ համայնքին աջակցելու և համագործակցության համար: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համար ջրի բացթողնելու խնդիրներ կան: Մասնավորապես, առկա համակարգի պատճառով քաղաքի որոշ հատվածներում ջրի քանակը չի բավականացնում: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել՝ խնդրին արագ լուծումներ տալու նպատակով: «Պետք է պարզ խոսել. այսօր համակարգ գոյություն չունի, իսպառ բացակայում է: Մենք պետք է համատեղ ստեղծենք այդ համակարգը, որ ինքն իրեն աշխատի: Մարդկային գործոնը պետք է բերել նվազագույնի և ստեղծել այնպիսի համակարգ, որը կապահովի արդյունավետ աշխատանք»,- նշել է քաղաքապետը: Քաղաքապետը նաև հանձնարարել է ուշադրության տակ պահել Ուլնեցի փողոցի 8/10 և 8/12 հասցեներում կատարվող շինարարության օրինականության հսկողությունը: Վերջերս քաղաքապետը գրություն է ուղարկել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ առաջարկելով ուսումնասիրել նշված հասցեում դարավանդներ կառուցելու օրինականությունը և համապատասխանությունը առկա թույլտվությանը: «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Արաբկիր վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 657 հազար 540 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա այս ցուցանիշը կկազմի 31 մլն 890 հազար 480 դրամ: Ընդհանուր առմամբ, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում, ընկերության տարեկան մուտքերը կավելանան 62 մլն 120 հազար դրամով:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44