Վերջին շրջանում հասարակական լայն արձագանք ունեցող երևույթներին զուգահեռ պետք է հիշել և կարևորել, որ այսօր Երիտասարդների միջազգային օրն է: Հպարտ եմ, որ մեր երկրում ապրում են երիտասարդներ, որոնք քաղաքական և հասարակական գործընթացների դեպքում ոչ միայն դիտորդի դերում են, այլև դրանց ակտիվ մասնակիցն են դառնում, իսկ որոշ դեպքերում նաև՝ նախաձեռնողը: Երիտասարդության դերն ու հասարակության կյանքում նրա զբաղեցրած տեղն անգերազանցելի է, իսկ ընթացող բազում գործընթացներում երիտասարդության հետաքրքրությունն անհամեմատ աճել է: Երիտասարդն ամենադինամիկ շերտն է, ամենաաշխատունակն ու կրեատիվը, որը մեծագույն ազդեցություն է ունենում պետական կառավարման որոշակի գործընթացներում: Մեր երիտասարդները պատրաստ են անքուն գիշերներ լուսացնել Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, քաղաքապետարանի մերձակա տարածքում և, առհասարակ, ցանկացած տեղ, որտեղ հասարակությունն ունի նրանց կարիքը: Մերօրյա երիտասարդը գիտակցում է հասարակության կյանքում իր կարևորության արժեքը: Երիտասարդի մասնակցությունը չպետք է սահմանափակվի միայն քաղաքացիական ակտիվիստի առաջամարտիկի կարգավիճակով և պետական երիտասարդական քաղաքականության սպառողը լինելով, այլ՝ անձամբ որոշ դեպքերում պետք է լինի դրա նախաձեռնողն ու անմիջական որոշումներ կայացնողը: Թող որ երիտասարդների ստացած փորձը, գիտելիքները, հմտությունները ծառայեն միմիայն մեր ժողովրդին ու մեր պետությանը և միայն այդ պարագայում է, որ նրանց ամբողջ գործունեությունն ու կատարված աշխատանքը կլինեն արդարացված: Շնորհավորում եմ բոլորիս՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34