Ավստրալիայի ազգային համալսարանի աստղադիտարանի աստղագետները հայտնաբերել են Տիեզերքի առաջին աստղերից մեկի հետքերը: Դրանք հայտնաբերվել են Ծիր Կաթին համաստեղության ծայրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Աստղագետ Թոմաս Նորդլանդերի խոսքով՝ հին կարմիր հսկան, որը գտնվել է Արեգակնային համակարգից 35 հազար լուսային տարի հեռավորության վրա, հավանաբար հայտնվել է առաջին աստղերի բռնկման արդյունքում: Նորդլանդերն ու նրա գործընկերները համեմատել են Ծիր Կաթին համաստեղության ծայրում հայտնաբերված աստղերի տարրերի կառուցվածքը Տիեզերքի ենթադրյալ առաջին աստղերի կառուցվածքի հետ եւ հայտնաբերել են մի շարք նմանություններ: Կարմիր հսկայի կազմում, որը ստացել է SMSS J160540.18-144323.1 անվանումը, երկաթի ցածր մակարդակ է հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ աստղը ծնվել է Տիեզերքի առաջին աստղերից մեկ սերունդ անց: Նորդլանդերը պատմել է, որ այն հավանաբար ծնվել է Մեծ պայթյունից մի քանի հարյուր միլիոն տարի անց: «Եթե կարելի է այսպես արտահայտվել, ապա դա շատ անեմիկ աստղ է՝ երկաթի ցածր մակարդակով, մոտ 1,5 մլն անգամ քիչ, քան Արեգակի մոտ»,- ասել է աստղագետը: Աստղագետները նշում են, որ այժմ կա հավանականություն իրական առաջին աստղերի հայտնաբերման համար, եւ նրանք լավատեսորեն են տրամադրված:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44