Հնագետները Ռումինիայի Ալբա մարզի Ռեմեց բնակավայրի մոտ դամբարանում մոտ 5 հազար տարեկան մարդու կմախք են հայտնաբերել, հայտնում է alba24.ro պորտալը: Ռումինացի գիտնականները Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից գերծընկերների հետ 2 տարուց ավելի ուսումնասիրում են Տրեսկեու լեռան շրջանում դամբարանային համալիրը եւ արդեն պեղել են դրա զգալի մասը: Ընդհանուր հայտնաբերվել է մարդկային մասունքներով 12 վայր, որոնք թաղվել են բրոնզի դարի սկզբին: Գտածոյի նախնական զննումը ցույց է տվել, որ կմախքը պատկանել է 20-ամյա տղամարդու, որը հասարակության մեջ բավականին բարձր դիրք է գրավել: Նրա ստույգ տարիքը կորոշվի ռադիոածխածնային թվագրման մեթոդի կիրառման արդյունքում: Գիտնականները հույս ունեն, որ հետագա հետազոտությունները թույլ կտան լույս սփռել բրոնզի դարում ապրած այդ վայրերի մարդկանց կենսակերպի վրա, մասնավորապես՝ ավելի շատ մանրամասներ իմանալ թաղման ծիսակարգի մասին: «Կարպատների այս շրջանում առաջին անգամ է կատարվում այդքան նշանակալի հայտնագործություն,- ասել է հնագետ Խորիա Չուգուդյանը: - Դրանք վկայում են լավ մտածված թաղման ճարտարապետության մասին՝ քարե բլոկների կիրառմամբ»: «Գերեզմանոցը շրջապատված է ամրացված խանդակով, որը լցված է խեցեգործական կտորներով, կենդանիների ոսկորներով, ածխի մնացորդներով,- ասել է նա: - Այստեղ հայտնաբերվել է նաեւ քարե սալերով շատ կանոնավոր կառուցված կլոր սենյակ, որի նշանակությունն առայժմ պարզ չէ»: Ալբա մարզում հնագիտական պեղումները սկսվել են 2011 թվականին MARBAL (Mortuary Archaeology of the Ramet Bronze Age Landscape – Ռեմեցում բրոնզի դարի գոտում թաղման ճարտարապետությունը) նախագծի շրջանակում:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55