Կվիշխեթիում (Խաշուրիի մունիցիպալիտետ) կառուցող երկաթուղային թունելի շուրջ 70 շինարարներ (թունելը միացնում է Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանը) փակել են թունելի մուտքը՝ ամբողջությամբ կանգնեցնելով աշխատանքային գործընթացը: Այդ մասին«Sputnik Վրաստան»-ին հայտնել է գործադուլավոր Գիա Մչեդլիշվիլին: Արեւելյան Վրաստանում երկաթուղու շինարարներն արդեն երրորդ օրն է՝ գործադուլ են անում: Հիմնական պահանջներն են՝ ապահովել իրենց աշխատանքի անվտանգ պայմաններ, ժամանակին արձակուրդ տրամադրել եւ օրական աշխատավարձը բարձրացնել 10 լարիով (շուրջ 3,5 դոլարով): Այսօրվա դրությամբ աշխատողները 20 լարի են ստանում մեկ աշխատանքային օրվա համար: «Թունելը փակ է, բոլոր աշխատանքները դադարեցված են: Մենք ոչ ոքի չենք թողնում մտնել օբյեկտ: Մենք 780 լարի (շուրջ 270 դոլար) աշխատավարձ ենք պահանջում 26 աշխատանքային օրվա համար, չնայած այն բանին՝ զբաղված կլինենք այդ բոլոր օրերին, թե ոչ: Մեկ աշխատանքային օրվա համար եղել է 20 լարի, մենք պահանջում ենք ավելացնել 10 լարիով»,- ասել է Մչեդլիշվիլին: Նրա խոսքով՝ ներկայում գործադուլավորների ներկայացուցիչը բանակցություններ է վարում ընկերության ղեկավարության հետ: Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, բողոքի գործողությունը կշարունակվի եւ աշխատանքային գործընթացը կընդհատվի: Խաշուրի-Զեստաֆոնի երկաթուղային տեղամասի շինարարությամբ, որի ընդհանուր երկարությունը կազմում է 40 կիլոմետր, զբաղվում է «Չինական երկաթուղու 23-րդ բյուրո» ընկերությունը: Ճանապարհը կառուցվում է 2010 թվականից: Ըստ վերջին տեղեկությունների, Կվիշխեթիի երկաթուղային թունելի բոլոր գործադուլավոր շինարարներն ազատվել են աշխատանքից: Այս որոշումը շուրջ 70 գործադուլավորներն ընդունել են այն բանից հետո, երբ աշխատողների եւ չինական ընկերության միջեւ բանակցությունները ձախողվել են, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01