Ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել Լինդսի Լոհանը, ըստ շրջանառվող լուրերի, «մտերիմ հարաբերությունների մեջ» է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ, որը մեղադրվում է լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությունը 2018 թվականին պատվիրելու համար, գրում է Daily Mail-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արքայազնը 33-ամյա դերասանուհու հետ թռել է իր անձնական ինքնաթիռով և նույնիսկ վերջինիս բանկային քարտեր է նվիրել: Լոհանը և թագաժառանգը հանդիպել են մեկ տարի առաջ՝ «Ֆորմուլա-1» մրցարշավի ժամանակ, և այդ ժամանակվանից ի վեր շարունակում են իրենց շփումները: Սակայն, ինչպես հաղորդում է աղբյուրը, Լոհանի ներկայացուցիչը հերքել է այդ պնդումները և միայն հաստատել է, որ զույգը հանդիպել է անցյալ տարի: Դերասանուհուն մոտ այլ աղբյուրներ պնդում են, որ նրանք նույնիսկ հաղորդագրություններով են շփվում: Ինչպես հաղորդում է աղբյուրը, Լոհանով նախկինում էլ մշտապես հետաքրքրվել են Մերձավոր Արևելքից բարձրաստիճան պաշտոնյաներ: «Այնտեղ խելագարվում են նրա համար»,- հայտնել է իրազեկ աղբյուրը՝ վկայակոչելով Դուբայում Լոհանի անցկացրած ժամանակը: Անցյալ տարի դերասանուհին ազդարարել էր կանանց մասին պատմող ֆիլմի նկարահանումների մեկնարկը, որը կենտրոնանալու էր սաուդյան մշակույթի վրա: Նա նշել էր, որ մեծ ոգևորությամբ է սպասում նկարահանումներին: Նախքան լրագրող Խաշոգիի սպանությունը, Սալմանը հայտնի էր Սաուդյան Արաբիայում ժամանակակից բարքեր մտցնելու իր քայլերով: Նա չեղարկել էր վարորդական արգելքը կանանց համար, իսկ անցյալ շաբաթ մերձարևելյան երկիրը մեղմել էր կանանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումները՝ թույլ տալով ցանկացած քաղաքացու անձնագիր ստանալու դիմում ներկայացնել և ազատ ճանապարհորդել՝ վերջ դնելով կանանց նկատմամբ տղամարդկանց հսկողությանը: Սակայն Սալմանի հեղինակությունն արդեն արատավորվել է. հունիսին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ կան «հավաստի ապացույցներ», որ նա մեղավոր է լրագրողի սպանության համար:
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01