ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի երեք բնակչի՝ խուլիգանության, ինչպես նաև երեք անձի ծեծի ենթարկելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Ջերմուկ քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ., իր ընկերոջ՝ նույն քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչի հետ ծեծի է ենթարկել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակցին և նրա որդուն՝ ձեռքերով և ոտքերով խառը հարվածներ հասցնելով նրանց, որի հետևանքով վերջիններիս պատճառվել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:
Բացի այդ, 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչը իրեն պատկանող «Վազ-21015» մակնիշի ավտոմեքենայով 2 համաքաղաքացիներին, վերջիններիս խնդրանքով, տեղափոխել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տարածք տանող ճանապարհն արգելափակելու նպատակով ստեղծված կացարան, որտեղ նրանք 26-ամյա համաքաղաքացու հետ ալկոհոլ են օգտագործել: Այնուհետև վերջիններս «Վազ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդին խնդրել են իրենց տեղափոխել Ջերմուկ քաղաք, որտեղ 26-ամյա երիտասարդի և նշված ավտոմեքենայի վարորդի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում իր անձի առավելությունը վարորդի նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով 26-ամյա երիտասարդը ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա գլխին, ինչից հետո նրանք իջել են ավտոմեքենայից:
Այդ ընթացքում նրանց է մոտեցել նաև Ջերմուկ քաղաքի 27-ամյա բնակիչը, ով առանց պարզելու վիճաբանության բուն պատճառը, միանալով ընկերոջ խուլիգանական գործողություններին, նրա հետ համատեղ քաշել ու վայր են գցել մեքենայի վարորդին և երկուսով ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ անկանոն հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Ավտոմեքենայի վարորդի նկատմամբ բռնության գործադրման ընթացքում 26-ամյա երիտասարդը հայհոյանքներ և վիրավորական կոպիտ արտահայտություններ է հնչեցրել:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների կողմից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվելու ժամանակ 26-ամյա երիտասարդը չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող նշված ծառայողների օրինական պահանջներին, բացի այդ շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ բարձրաձայն հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել, ինչպես նաև ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջերմուկ քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01