Գլենդելում «Wells Fargo» բանկի մասնաճյուղի գլխավոր մենեջեր Հակոբ Զաքարյանն իրեն մեղավոր է ճանաչել իր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ 14 մլն դոլարի լվացմամբ խարդախության իրականացման համար: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հաղորդում է, որ Զաքարյանը օգտագործել է իր դիրքը, որպեսզի սառեցնի խարդախ բանկային հաշիվները, որոնք ստեղծվել են անձը հաստատող կեղծ փաստաթղթերով: Նա սառեցրել է հաշիվները՝ բանկի վնասների կանխարգելման բաժնին սխալ տեղեկատվություն հաղորդելով: Դրա համար խարդախները նրան հազարավոր դոլարներ են վճարել: Խարդախ սխեման շարունակվել է մի քանի տարի շարունակ: Օգտագործվել են հարյուրավոր կեղծ բանկային հաշիվներ, որոնք բացվել են գողացված անձը հաստատող փաստաթղթերով եւ ՀՀ կեղծ անձնագրերով: 34-ամյա Զաքարյանին մինչեւ 30 տարի ազատազրկում է սպառնում: Ընդհանուր առմամբ գործում ներգրավված է 18 մեղադրյալ, նրանց թվում Գլենդելից փաստաբան Արթուր Չարչյանն է: 2018 թվականի դեկտեմբերին Չարչյանն իրեն մեղավոր էր ճանաչել փողերը սառեցնելու եւ ԱՄՆ-ի Սոցիալական ապահովության վարչակազմին կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ: Նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47