Դատական համակարգում պատային վիճակ է: Ունենք իրավիճակ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, սակայն այդ գործընթացը չի վերահսկվում որևէ դատարանի կողմից, չկա որևէ դատարան, որը կարող է ազատելու, չազատելու, այլընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ որևէ որոշում ընդունել:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ գործը նոր է ուղարկված դատարան, երբ դատարանը 15-օրյա ժամկետում պարտավոր է որոշում ընդունել օրինակ՝ դատական քննություն նշանակելու, գործը կարճելու, կասեցնելու և այլ որոշում ընդունելու վերաբերյալ, բայց մենք չունենք այդ որոշումներից ոչ մեկը:
Այսինքն՝ Դավիթ Գրիգորյանը կայացրել էր որոշում, որը բեկանվել է, Վերաքննիչը պահանջել էր, որպեսզի առաջին ատյանի դատարանը գործը շարունակեր կասեցման պահից, որտեղից վերացվել էր ու արդեն համարյա 1.5 ամիս է, ինչ որևէ զարգացում, որևէ պրոցես տեղի չի ունենում, ինչն ակնհայտորեն և՛ Սահմանադրության, և՛ ՄԻԵԿ-ի, և՛ ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական իրավունքների դաշնագրով նախատեսված իրավունքների կոպիտ խախտում է»,-ասաց Օրբելյանը:
Նրա խոսքով՝ անձը չի կարող անորոշ ժամկետով գտնվել անազատության մեջ առանց որևէ դատական վերահսկողության հնարավորության. «Մենք բազմիցս ներկայացրել ենք միջնորդություններ, ներկայացված է գրավի միջնորդություն, այդ թվում նաև մի շարք այլ հանգամանքների մատնանշմամբ, բայց որևէ կերպ այդ որոշումներին անդրադարձ չի կատարվել: Խնդիրը դրված չէ, թե ով է մեղավոր, էական չէ, էականն այն է, որ պետությունն է մեղավոր: Եթե նույնիսկ պատճառը օրենքի բացն է, ընթացակարգերի բացակայությունն է, ինչի հետ, ի դեպ, մենք համաձայն չենք, միևնույն է, սա նշանակում է, որ պետությունը՝ ի դեմս իրավապահ համակարգի, խախտում է անձի իրավունքները»:
Պաշտպանի խոսքով՝ այսօր պետությունը Ռոբերտ Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ իր իրավունքների պաշտպանության համար, խնդիրն այն է, որ որևէ բան տեղի չի ունենում, ոչ թե կա որոշում, որի հետ մենք համաձայն ենք:
«Վճռաբեկը տվյալ դեպքում պետք է հանդես գա ոչ թե վերամբարձ դիրքերից, այլ պետք է շատ արագ վարույթ ընդունի ու քննի մեր բողոքը, որովհետև հակառակ դեպքում նշանակում է, որ վերաքննիչ դատարանի կողմից կայացված կալանքի որոշման պահից անձը զրկվում է բողոքարկելու իրավունքից»,-ասաց Օրբելյանը:
Աղբյուրը՝ tert.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01