Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությանը, որտեղ նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ակնհայտորեն «հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ոգուն և էությանը»:
ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարություննակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես, երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու՝ Ադրբեջանի անկարողությունը»:
168.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց նաև վարչապետ Ն. Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից՝ պարզելու, թե ինչպիսի արձագանք է լինելու Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ հնչեցված անձնավորմանն ու որակումներին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական գերատեսչությունից նշել էին, որ ելույթ ունենալով Ստեփանակերտում՝ Հայաստանի վարչապետն «իրականությունից հեռու պոպուլիստական հայտարարություններ է հնչեցրել, ինչը ցույց է տալիս նրա անտեղյակությունը տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, և նրա թուլությունը՝ որպես քաղաքական գործիչ»:
Վլադիմիր Կարապետյանը հղում արեց ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությանը՝ նկատելով, որ դա միջազգային հարց է, և պետության տեսակետն արտահայտվել է ԱԳՆ հայտարարության մեջ. «Խոսքը միջպետական մակարդակի հարցի վերաբերյալ է, ինքը չի կարող տարբեր լինել: Համարում ենք` սա է Հայաստանի արձագանքը»:
Զարուհի Դիլանյան
168.am
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16