Երեկ Tert.am-ի հետ զրույցում ամենայն Հայոց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` առանց որևէ ամոթի ասել է. «Արցախի 150 հազար բնակչությունը 12 000 քառակուսի մետր տարածքն ի՞նչ է անելու, եթե ստանում է անկախություն»:
Ես հասկանում եմ այն հանգամանքը, որ Ահարոն Ադիբեկյանի այս կարծիքը նրան թելադրել են իր վերնախավում հովանավորյալները և անգամ քաջ գիտակցում եմ այսպիսի արտահայտությունների նախապատրաստական աշխատանքների իմաստը, սակայն այնուամենայնիվ չեմ կարող անտարբեր ու անպատասխան մնալ չափից ավելի ադի-բուդի կերած Ադիբեկյանի անհեթեթ զառանցանքին։
Ահարոն Ադիբեկյանի այսպիսի հայտարարությունը ո՛չ այլ ինչ է քան հասարակ ազգի դավաճանություն, դավաճանություն հազարավոր իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների և ողջ Հայության նկատմամբ, այն անձանց, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն այսօրվա անշնորհակալ և ուրացող Ադիբեկյանների։ Ա. Ադիբեկյանը և իր մտածելակերպի նման էժանագին մարդիկ չգիտեն թե ինչ են անելու Արցախի ժողովուրդը այդ 12 000 քառակուսի մետր տարածքի հետ, որովհետև իրենց համար հայրենիքը ունի սահման, ունի չափսեր և աճուրդային գին։
Եթե այսօր Եռաբլուրում պառկած լիներ Ահարոն Ադիբեկյանի զավակը կամ զավակները, ապա նա երբեք չեր հանդգնի ասել մի հիմարություն, որը նման է ազգային դավաճանությանը և արժանի է ադրբեջանական կողմի գովասանքին։ Ահարոն Ադիբեկյանը այս նախադասությունը ակամայից մի քանի հարց է առաջացնում, օրինակ` արդյո՞ք այս նախադասությունը և միտքը Հայաստանում սերմանելու փորձերը` չի վարձատրվել Ադրբեջանական կողմից, թե՞ այս անգամնել պատվիրատուները կրկին նույն ե՞ն։
Ինչևէ ամեն դեպքում չեմ զլանա և կփորձեմ բացատրել Ադիբեկյանին և իր նման անհասկացող, անհայտ ծագումի ու կեսակերպի մարդկանց` թե ինչո՞ւ համար են պետք և ի՞նչ ենք անելու այդ տարածքների հետ...
Ադիբեկյան` իսկ ինչո՞ւ համար էր պետք Եռաբլուրը` կամ էլ հանուն հայրենիքի մարտնչած և ինչո՞ւ համար էր քեզ նմաններին պաշտպանելիս զոհված երիտասարդների կորուստը։
Իսկ այդքան հողատարածքը` դեռ մի բան էլ բավարար չէ, անգամ քիչ է որպեսզի Ձեզ նման հայի արյունը ուրացողներին հուղարկավորենք օտարի հողում` քանի, որ կան մարդիկ որոնք արժանի չեն թաղվել Հայոց հողի վրա։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34