Կառավարության նիստի մեկնարկին, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը երբ կլինի:
Հայկ Գրիգորյանը նախ համառոտ ներկայացրեց, թե ինչ է արել այս ընթացքում միջազգային փորձագիտական խումբը:
«Հանրության լայն շերտերը շատ հետաքրքրված են քրեական գործով նշանակված փորձաքննության ընթացքի մասին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեից ավելի մեծ գումար է հատկացվել այդ փորձաքննությունը կատարելու համար: Քննչական կոմիտեին այս գործի համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 հազար ԱՄՆ դոլար՝ «Էլարդ» ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: 2019 թվականի մարտի 15-ին Քննչական կոմիտեի և «Էլարդի» միջև կնքվել է համապատասխան պայմանագիր»,- նշեց Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ողջամիտ ժամկետներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է նրանց կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր և տվյալներ, որից միայն փաստաթղթերը կազմել են շուրջ 20 հազար թերթ:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ փորձագետների վերջնական եզրակացությունը միայն երեկ՝ օգոստոսի 7-ի առավոտյան է թարգմանված հանձնվել Քննչական կոմիտեին։
Վարչապետի հարցին, թե ի վերջո երբ կառավարությունը կկարողանան ծանոթանալ փորձագիտական եզրակացությանը, Գրիգորյանը վարչապետից ժամանակ խնդրեց վերջնական սրբագրումների համար և խոստացավ մինչև օգոստոսի 13-ը այն ներկայացնել կառավարությանը։
«Հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն», - արձագանքեց վարչապետը։
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15