Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստովանել է, որ իր ձերբակալության փորձի ժամանակ կրակել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Իմ կողմնակիցների մոտ անգամ պարսատիկ չի եղել, ստում են հեռուստատեսությամբ: Ես կրակել եմ, երբ տղաները բարձրանում էին երրորդ հարկ: Փորձում էի չդիպչել նրանց»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ մտադիր է Բիշքեկում հանրահավաք անցկացնել:
«Իմ կողմնակիցների մի մասը ցանկանում է գնալ Սպիտակ տան մոտ, մյուս մասը՝ Բիշքեկում իմ գրասենյակի մոտ: Մենք սկզբում երևի իմ գրասենյակի մոտ գնանք»,- ասել է Աթամբաևը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների մոտ պատանդ պահվող հատուկջոկատայիններին գիշերը բուժօգնություն է ցուցաբերվել:
«Իշխանությունները չեն կատարել ներկայացված պայմանները, այդ իսկ պատճառով նրանք դեռ մեզ մոտ են: Նրանց հետ ամեն ինչ կարգին է»,- հայտնել է շտաբի ներկայացուցիչը:
Ի դեպ, հաղորդվում է, որ Կոյ Տաշ գյուղից, որտեղ գտնվում է նախկին նախագահի կեցավայրը, ուժայինները հեռացել են: Ինչպես հայտնել են նախկին նախագահի կողմնակիցները, տարածքը լքել են թե՛ ոստիկանությունը, թե՛ հատուկ ջոկատը:
Երեկ երեկոյան հատուկ ծառայությունները գործողություն են սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել է Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:
Նրանք նախկին նախագահի կողմնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ են կիրառել, վերջիններս էլ պատասխան կրակ են բացել: Միջադեպի հետևանքով 52 մարդ է տուժել, մեկ հատուկջոկատային զոհվել է: Իրավապահ համակարգի պաշտոնյաներից մեկը կոմայի մեջ է:
Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել:
Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:
Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55