Տնտեսագիտական համալսարանի դասախոսները մրցույթի արդյունքների վերաբերյալ դիմել են դատարան, իրավական գործընթաց է, հարցը կկարգավորվի հենց օրենքի սահմանում, որևէ խնդիր չեմ տեսնում. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բուհի դասախոսների ահազանգի մասին, ըստ որի դասախոսական կազմի մրցույթի արդյունքում 200 դասախոս կարող է զրկվել աշխատանքից։
Դիտարկմանը՝ բուհում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է, Հարությունյանն ասաց. «Ես այդպիսի մթնոլորտ չեմ տեսնում, այդ բուհում նորմալ, առողջացման գործընթացներ են գնում, բնական է որոշակի դիմադրություն պետք է առաջացնի դա, բայց եթե նրանք կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունն անպայման այդ կոնկրետ հարցերին կանդրադառնա»:
Հարցին` չի ցանկանում արդյոք հանդիպել, զրուցել նրանց հետ, պատասխանեց. «Ախր, որ հիմա ասեմ, կասեն՝ասում է: Բողոքողներից մեկը ժամանակին ցանկանում էր ռեկտոր դառնալ, անունը չեմ ուզում տալ: Հիմա ռեկտորի պաշտոնակատարն այլ մարդ է դարձել, այս ուղղությամբ են գնում»:
Ավելի ուշ նախարարը հավելեց, որ եթե ցանկանում են հանդիպել իր հետ, ինքը խնդիր չունի և կարող են վաղը խմբով գալ:
Նախարարը նշեց, որ համարում է՝ բուհի այժմյան ռեկտորի պաշտոնակատարը մեր տնտեսագիտության ոլորտի ամենահեռանկարային երիտասարդ մասնագետներից մեկն է:
Նրա խոսքով` ինքը տեղեկություն չունի, որ 200 դասախոս դուրս է մնալու. «Ես տեղեկություն ունեմ, որ տեղի է ունեցել մրցույթ, նոր կարգ է սահմանվել և, ըստ այդ կարգի, լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել: Առհասարակ, բուհերում մենք ունենք ուռճացված համակարգեր և գուցե բուհի ղեկավարությունն այդ ուղղությամբ է գնում»,- նշեց նա:
Հարցին, թե քանի հոգի կկորցնի աշխատանքը, նա նշեց, որ չի կարող ասել և որ բուհերը բավականին մեծ ինքնավարություն ունեցող հիմնարկներ են և հիմա նույն տնտեսագիտական համալսարանն էլ ՊՕԱԿ-ից վերածվում է հիմնադրամի, որպեսզի էլ ավելի մեծ ինքնավարություն և ակադեմիական ազատություն ունենա: «Այդ հարցերը պետք է բուհերի ներսում լուծվեն, ընթացակարգերով: Եթե ըստ ընթացակարգերի չի լուծվում, պետք է գնան դատական ճանապարհով, որով էլ գնացել են այդ դասախոսները: Ես հարգում եմ իրենց որոշումը»,- եզրափակեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01