Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Իր ելույթում Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ շինարարը մշտապես եղել է հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքերում, իսկ շինարարները մարդիկ են, որոնք մեր երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկի՝ շինարարության ոլորտի անձնուրաց նվիրյալներն են: Հայ ճարտարապետների և շինարարների հեղինակած հրաշալի գլուխգործոցներն ուղենիշ են նոր սերնդի մասնագետների համար, որոնք ոչ միայն պետք է շարունակեն բարի ավանդույթները, այլև, տիրապետելով ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարմարավետ կենսապայմաններ ստեղծեն: Մասնավորապես կարևոր է սոցիալական ուղղվածություն ունեցող կառուցապատման ծրագրերի իրագործումը: Շինարարության ոլորտում խնդիրը հարմարավետ միջավայրի, անվտանգության, ինչպես նաև ավանդույթները հաշվի առնող ժամանակակից ճարտարապետական դիմագծի պահպանման ապահովումն է: Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը գիտակցում է, որ շինարարական ոլորտն առողջացնելու համար շատ կարևոր է լիցենզավորման ու գնագոյացման խնդիրների կարգավորումը, ինչպես նաև փոխկապակցված պետական շինարարության մրցույթների գործընթացի հիմնովին վերանայման հարցը: Նաև անհրաժեշտ է փորձագիտական ոլորտի բարելավում, որը կապահովի վաղվա կառույցների անվտանգությունը: Այս բոլոր հարցերի լուծումները պահանջում են թե՛ մասնագիտական միտք, թե՛ օրենսդրական փոփոխություններ և թե՛ կամք, քանի որ կապված են գործող համակարգերի վերանայման և նրանց իներցիոն հակազդեցությունների հաղթահարման հետ: Փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանում պետք է ստեղծվի կայուն և մրցունակ շինարարական ոլորտ, ըստ այդմ՝ պետք է օր առաջ սկսենք մտածել ոլորտի տեխնոլոգիական հագեցման մասին: Այդ առումով պետք է չհապաղել ԲԻՄ տեխնոլոգիաների, այն է՝ կառույցների տեղեկատվական մոդելավորման կիրառման ներդրման գործում: Դա կարող է հանդիսանալ ամբողջ ոլորտի մրցակցային առավելությունը տարածաշրջանում: Վերջում Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ հավակնոտ ծրագրերը, որոնք ՀՀ քաղաքաշինության կոմիտեն արդեն իրականացնում է, շինարարության ոլորտը կդարձնի մեր տնտեսության կարևորագույն հատվածներից մեկը: Ելույթին հաջորդել է շինարարության ոլորտի գործիչների պարգևատրման արարողությունը: Շինարարների օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում է շնորհել՝ Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանին, և «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Արտեմի Ասատրյանին։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01