Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական այրերը, ովքեր պատասխանատու են Երեւանի մաքրության, աղբահանության եւ սանմաքրման համար՝ մտել են իրենց գրասեղանների տակ եւ ասում են՝ տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալու սեղանիս տակից. բացահայտ կոռուպցիոն գործոն կա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության հարցին։ «Աղբի այս կարգի շատացումը խոսում է քաղաքային իշխանության հանցավոր անգործության մասին։ Ես այստեղ միտում եմ տեսնում՝ հանցավոր պայմանավորվածություն, կոռուպցիայի հոտ է գալիս։ Երեւանը գարշահոտության մեջ է, սակայն քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում, ամուր մտել են սեղանի տակ քաղաքապետն ու կոմունալ վարչության պետը»,- ասաց Աղեկյանը։ Նա ասաց, որ իրենք քաղաքապետարանի աշխատակիցներին հաճախ են զգուշացրել, որ աղբը հատկապես ամռանն է աննախադեպ լինելու. «Նրանք չլսեցին մեր հորդորները ու մեզ հասցրին այն վիճակին, որ քաղաքացիները քայլում են, եւ աղբը փաթաթվում է ոտքերին, անընդհատ փսխելու զգացողություն ես ունենում, մարդիկ երբեմն չեն դիմանում եւ հենց փողոցներում փսխում են»։ Ըստ Աղեկյանի՝ աղբահանության խնդիրը կապված է քաղաքապետարանում նախորդ իշխանության ներկայացուցիչների եւ փորձառություն չունեցողների գործունեության հետ. «Մենք լրացուցիչ տալիս ենք բացի իր աշխատավարձից, բացի իր վրա ծախսած մեր համայնքային բյուջեից այն գումարները, որ մենք նրան տրամադրել ենք ծառայողական մեքենա, վարորդ, գործավար, առաջատար մասնագետներ։ Մենք այսքան գումար ենք ծախսում, որպեսզի այդ չինովնիկը կարողանա ապահովել մեր աղբահանությունը, մինչդեռ նա հանցավոր անգործություն է ցուցաբերում։ Այստեղից ոչ թե կոռուպցիայի հոտ է գալիս, այլ կոռուպցիան լցվել է Երեւանի քաղաքապետարան, այն հասել է աննախադեպ մակարդակի։ Եվ գործող քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է։ Եթե նա պաշտոնապես պարգեւավճարներ է տալիս մարդկանց, ովքեր ձախողել են եւ իրենց գործունեությամբ չեն կարողացել արդարացնել իրենց վրա դրված պարտականությունները, սա նշանակում է, որ մենք նրանց կոռուպցիա ենք տալիս»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01