Օգոստոսի 9-ին Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Մասնակցում էին ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետեր: Մարզային փրկարարական վարչությունների պետերը, ստորաբաժանումների ղեկավարները ծառայության տնօրենի տեղակալին զեկուցեցին օգոստոսի 2-9-ի հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և արտապլանային աշխատանքների, դեպքերի և պատահարների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Խորհրդակցության ընթացքում զեկուցեցին, որ ի կատարումն նախարարի՝ օգոստոսի 6-ի թիվ 825 հրամանի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնակատարությանը պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և անցկացնելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Գեներալ Գաբրիելյանը հանձնարարեց կազմակերպել ստուգատես պատրաստվածության վիճակին ծանոթանալու համար: Ըստ զեկույցների՝ օգոստոսի 7-ին Խնձորեսկում տեղի ունեցած «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը, որտեղ ներկա են գտնվել ՀՀ վարչապետը և այլ բարձրաստիճան այրեր, ՀՓՋ-ներն իրականացրել են ուժեղացված ծառայություն: Շիրակի և Լոռվա մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների զեկույցների համաձայն այս շաբաթ Ճապոնիայի մասնագետների հետ համատեղ իրականացրել են Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրած մեքենաների տեխզննում և վերացրել նկատած թերությունները: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկույցները լսելուց հետո հարց և պատասխանի միջոցով պարզեց անհանգստացնող խնդիրների էությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ: Նա Գեղարքունիքի մարզային վարչության պետին հանձնարարեց օգոստոսի 13-ին Սևանում անցկացվող համահայկական խաղերին ընդառաջ պատրաստվել ուժերի ներածին չափով, հարկ եղած դեպքում ներգրավել հավելյալ ուժեր: Թեմայի շրջանակներում Երևանի փրկարար վարչությանը հանձնարարեց պատրաստվել համահայկական խաղերի փակմանը՝ ըստ Երևանում նախատեսված և ներկայացված միջոցառումների ցանկի: Քանի որ հանրապետությունում հրդեհների քանակը չի նվազում, գեներալը հանձնարարեց իրականացնել հրդեհների արդյունավետ վերլուծություն հետագայում աղետներից խուսափելու համար: Խորհրդակցության ղեկավարը խստագույնս հանձնարարեց համագործակցել ՏՀԿ վարչության հետ և լրատվամիջոցների հետ շփումներն իրականացնել ըստ ցուցումի: Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 34 ՀՓՋ-ում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ գեներալ Գաբրիելյանը նշեց, որ նախարարի պահանջն է՝ ահազանգող քաղաքացիների հանդեպ լինել առավելագույնս բարեհամբույր: Նա խորհրդակցության մասնակիցներին իրազեկեց, որ նախարարի հրահանգով արտաժամյա աշխատանք կատարած բոլոր փրկարարները ստանալու են համապատասխան վարձատրություն: Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 20.696 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 31 և 8 ահազանգ: Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 88 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 139 հաղորդագրություն: Հաշվետու ժամանակահատվածում ՃԿԱԿ օպերատիվ խմբերն իրականացրել են 18 ելք: Գրանցված հրդեհներից 9-ը՝ շենք, 205-ը՝ բուսածածկ տարածքներ (այրվել է մոտ 318 հա տարածք):
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15