«Իրավունք»-ը գրում է․ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) եւ Վենետիկի հանձնաժողով: Եվ ահա ՄԻԵԴ-ից ստացվել է պատասխան՝ դատարանի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաեւ տեղեկացվել է առաջնահերթության կարգով դրա քննարկման ենթակա լինելու մասին: Արդյոք ՄԻԵԴ-ը եւս տեսնո՞ւմ է ակնհայտ խախտում սույն գործով, որ առաջնահերթության կարգով որոշել է քննել ՍԴ-ի դիմումը, iravunk.com-ը փորձել է իրավական տեսակետ ստանալ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան ՌՈւԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Իհարկե, միայն այս փաստով հնարավոր չէ կարծիք կազմել, որ ՄԻԵԴ-ը տեսնում է խնդիր: Այս կոնկրետ դրվագով ՄԻԵԴ-ը տեսնում է խնդրանք: Բայց միեւնույն ժամանակ չեմ բացառում, որ, այո, ՄԻԵԴ ներկայացրած մեր բողոքներում առկա տեղեկությունները համադրելով ՍԴ-ի կողմից իրենց ուղարկած խնդրանքի հետ, ինչ-որ կերպ առաջնահերթության կարգով որոշել են լսել: Այսինքն, մեր բողոքները գուցե եւս նպաստել են ՄԻԵԴ-ի այս դրվագով կայացրած որոշմանը, սա ընդամենը իմ կարծիքն է:
- Իսկ փաստաբանական խմբի կողմից ներկայացված բողոքների մասով որեւէ նորություն կա՞:
- Դեռ ոչ:
- Ի՞նչ կասեք դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի մասով, որքանո՞վ է այն իրավաչափ:
- Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը մեկ նպատակ ունի՝ մեկուսացնել նրան: Թե՛ ԲԴԽ-ի, թե՛ Գլխավոր դատախազության, թե՛ ՀՔԾ-ի գործողություններում առկա են «Քրեական օրենսգրքով» նախատեսված հանցակազմի տարրեր: Այդ հարցով ցանկացածի հետ պատրաստ եմ բանավիճել, որովհետեւ, եթե դատավորի նկատմամբ են նման հանցավոր կերպով վարվում, վաղը մյուս օրը ցանկացածի հետ կարող են նույն կերպ վարվել: Ինչ է, իրենք չգիտե՞ն, որ համակարգում համատարած երեւույթ է դա: Էլ չեմ խոսում ՀՔԾ-ի մասին, որն ինձ համար գոյություն չունի որպես մարմին: Իսկ գլխավոր դատախազը շատ արագ գունափոխվեց, այն էլ ինչպես: Ամոթ է, չի կարելի նման բան անել, պարոնա՛յք իրավաբաններ, ուղղակի ամոթ է, ո՞նց եք Դուք Ձեզ իրավաբան համարում: Նորից եմ ասում, ես պատրաստ եմ նրանց հետ բանավիճել այս թեմաներով կլոր սեղանի շուրջ, ո՞նց կարողացաք Դուք այդ բանն անել, անամոթներ:
- Պարոն Սահակյան, իշխանափոխությունից հետո ինչպես մնացած ոլորտներում, այնպես էլ դատական ոլորտում հեղափոխություն էին խոստանում: Դուք տեսնո՞ւմ եք այդ հեղափոխությունը:
- Այո, բացասական առումով, իհարկե, փոփոխությունները ակնհայտ են: Բայց նաեւ նկատում եմ, որ կան դատավորներ, որոնք կարողանում են իրենց ձայնը բարձրացնել եւ ամենեւին չեն ենթարկվում իշխող ռեժիմի կարծիքին:
- Բայց պարոն Գրիգորյանի օրինակից հետո չե՞ք կարծում, որ անգամ շատ սկզբունքային դատավորներ կճնշվեն՝ որեւէ օբյեկտիվ վճիռ կայացնելու պարագայում:
- Իհարկե, այդ երեւույթը կլինի: Բայց ով սկզբունքային է եւ քաղաքացիական արիություն ունի իր մեջ, այդպես էլ կշարունակի: Ով փալաս է, այդպես էլ փալաս կմնա: Ինչու արմենդանիելյանները պետք է շտկվե՞ն, ո՛չ: Կգա ժամանակը, երբ դատավոր Դանիելյանը շատ հանգիստ Նիկոլ Փաշինյանի սանկցիան էլ կտա, գլխավոր դատախազի սանկցիան էլ, ՀՔԾ պետին էլ: Եթե նոր եկող իշխանական ուժը ապօրինի քայլեր փորձի ձեռնարկել նշածս անձանց նկատմամբ, ապա հավատացեք` ինքը կգնա ամեն տեսակի ապօրինությունների, միայն թե կատարի դրանց պատվերը: Սակայն պատմությունից հիշեք, պետության ղեկավարները միշտ խփել են դավաճաններին, ոչ թե՝ օգտագործել: Դավաճանները մեկ անգամ օգտագործվում էին, եւ վերջ, հետո նրանց «փռում էին չորանալու»:
- Պարոն Սահակյան, նման պայմաններում ի՞նչ ակնկալիքներ ունեք ներպետական ատյաններից:
- Միայն մի բան կարող եմ ասել, այն, ինչ կատարվում է աննախադեպ է: Գործը մուտք է եղել դատարան, եւ չկա դատավոր: Սա աննախադեպ է, էլ ինչ խոսեմ...
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34