Լոնդոնում առաջին անգամ 1984 թվականին, ապա՝ տարբեր տարիների /2010, 2011, 2014, 2016-ին՝ 2 անգամ, ի վերջո՝ 2018 թվականներին/ ՝ հրատարակվել է «A world history of art» ստվար և ընդգրկուն աշխատությունը, որը հեղինակները Ջ. Ֆլեմինգը և Հ. Հոնորն են: Վերջերս, առիթ ունեցա աչքի անցկացնել ամենավերջին՝ 2018-ի հրատարակությունը, ուր անկեղծ ասած, ինձ հետաքրքրողը հայկական հետքն էր և հայ մշակույթին վերաբերող դրվագներ:
Գրքում առկա անտիկ շրջանի քարտեզները միանգամից հիասթափեցնում են. Դրանք արդեն իսկ խոսուն են և վկայում են Լոնդոնում ադրբեջանական լոբիի անհնարինը հնարավոր դարձրած աշխատանքի մասին/ականջդ կանչի՝ վարչապետ Փաշինյան/:
Ըստ այդմ, պարզվում է, որ Հին աշխարհում Ազրբայջան պետություն է գոյություն ունեցել, որը Վանա լճի մերձակա տարածքներում տեր-տիրական է եղել: Իսկ Հայաստանն ընդհանրապես անտիկ աշխարհում ասես գոյություն էլ չի ունեցել: Ի՜նչ Տիգրան Մեծ, ի՜նչ Ծովից -Ծով Հայաստան, «Աշխարհի արվեստի պատմություն» լոնդոնյան հրատարակությունը Սև և Կասպից ծովերի մեջտեղում մի պետություն է միայն ճանաչում՝ անունը՝ «Ազրբայջան»:
Անգլիացիների հոգը չէ, որ այդօրինակ պետություն այդ տարածքի բնիկ ժողովուրդները չեն իմացել ու ճանաչել:
Ի դեպ, այդ մասին 2016 թվականին մեր հարևան Իրանում Հոսեյն Ահմադիի հեղինակությամբ և Թեհրանի Իրանական ժամանակակից պատմական հետազոտությունների ինստիտուտի հրատարակմամբ /The Institute for Iranian Contemporary Historical Studies (IICHS)/ լույս է տեսել
«Ադրբեյջանի Հանրապետութիւն՝ 23տարի ճիգ ազգ-պետութիւն կառուցելու համար», վերնագիրը կրող աշխատությունը, ուր աշխարհի հին պետություններից մեկը՝Իրանը փաստում էր, որ Ազրբայջան պետությունը ոչ ավելի, քան երկու տասնամյակի պատմություն ունի և պետություն ու ազգ ստեղծելու ճանապարհին է դեռ: ՈՒ հեռու է մինչ ստեղծելը իր ճամփան՝ կարելի է ասել, որքան էլ որ աշխարհի հզոր մայրաքաղաքներից մեկում՝ Լոնդոնում հրատարակված արվեստի պատմության գրքում զետեղված քարտեզները Հայաստան անվան փոխարեն այդ անգո անունն են ցուցանում:
Իրականում այդ և այդօրինակ քարտեզները ոչինչ էլ ցույց չեն տալիս, բացի այն, որ Ադրբեջանը աշխարհով մեկ տեղեկատվական պատերազմ է վարում հայերի դեմ՝ առանց միջոցների առաջ կանգ առնելու : Բայց խնդրո առարկա գիրքը վաճառվում է Բրիտանական թանգարանում, բազմաթիվ այլ թանգարաններում, լոնդոնյան գրախանութներում, համալսարաններում, իսկ Լոնդոնը հսկա խառնարան է, ու տարին բոլոր 13 միլիոն բնակչությանը գումարվում են էլի բազմաթիվ միլիոններ…
Ադրբեջանն իրենը անում է՝ աղաղակող սուտ ու սխալ, անհեթեթության հասնող կեղծիք, պատմության խեղաթյուրում, հին քարտեզների՛ խեղաթյուրված ներկայացում… Այսինքն,Ազերբեյջանը ստերով ու կեղծիքով պատմություն է կերտում իր համար:
Իսկ ի՞նչ ենք անում մենք, մեր արտաքին գործոց, մշակույթի, սփյուռքի գերատեսչությունները, մեր գիտնականներն ի՞նչ են արել և անում այս համատեքստում:
Աշխարհի բազմաթիվ թանգարաններում Հայաստանը բացակա է, իսկ Թուրքիան և Ազերբեյջանը՝ ներկա: Այս ուղղությամբ է պետք մտածել, այլ ոչ թե՝ սևերի ու սպիտակների բաժանելով՝ազգը մասնատելու, բաժան-բաժան անելու: Միայն չասեք՝ նրանք հարուստ են, նավթ ունեն, բան… Մենք չենք աշխատում, մենք ծույլ ենք, մենք մեր ճշմարտությունը ներկայացնել չգիտենք, իսկ նրանք իրենց ստերով գրավել են աշխարհը:


13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01