Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու և «Արքայաձոր» ռեստորանային համալիրի միջնամասում, բախվել են Երևան քաղաքի Դաթի Բեկի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Հովիկ Պապիկյանի վարած Volkswagen մակնիշի 51 MՏ 500 համարանիշի և Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Գրիգորյանի վարած Toyօta Corolla մակնիշի 99 QQ 919 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չեն եղել։ Տեղում ճանապահային ոստիկանները վթարի վայրի տեղազննություն են կատարել, որից հետո փորձել են վարորդների սթափության աստիճանը պարզել։ Այդ ժամանակ վարորդներից Հ. Պապիկյանը մոտեցել է ճանապարհային ոստիկաններին և հայտնել, որ պետք է իր սթափությունը չստուգվի՝ ասելով. «Մենք մերոնցով ենք, սղցնենք՝ գնա, թող սթափությունը չստուգվի»։ Սակայն ճանապահային ոստիկանները նրան հայտնել են, որ դա բացառվում է և ինչպես վարորդ Դ. Գրիգորյանն է սթափության փորձաքննություն անցել, այնպես էլ ինքը պետք է անցնի։ Դրանից հետո Հ. Պապիկյանը վիճաբանել է ճանապարհային ոստիկանների հետ, հարվածել նրանցից մեկի դեմքին և պոկել ոստիկանի համազգեստի վերնաշապիկի ձախ ուսադիրը։ Ճանապարհային ոստիկանները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց օրինական պահանջին և անհարգալից վերաբումունք է ցուցաբերում ոստիկանների նկատմամբ, այդ մասին տեղեկությունը փոխանցում են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցում է ոստիկանության Նոր նորքի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը, ովքեր Հ. Պապիկյանին բերման են ենթարկում ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Հ. Պապիկյանը ենթարկվում է սթափության փորձաքննության և պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Պապիկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով մայոր է։
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01