Երևանյան ցուցահանդեսում 21 պաննո է մեկտեղվել, որոնք թվագրվում են մ.թ.ա. II դարից մինչև մեր թվարկության IV դար։
Հռոմից բերված խճանկարը Հայաստանի ազգային պատկերասրահում է։ Հին գտածոները Երևան են բերել Կապիտոլիական թանգարանից` Իտալիայի դեսպանատան աջակցությամբ։ Հայաստանում դրանք կցուցադրվեն մինչև սեպտեմբերի վերջ։
Երևան է եկել «նոր հինը»` 2 հազար տարեկան խճանկարը, որը հայտնաբերվել է վերջերս Հռոմում կատարված պեղումների ժամանակ (իսկ խճանկարներից մեկը հայտնաբերվել է հարևան Տիվոլի քաղաքում, որտեղ գտնվում էր կայսր Ադրիանի հայտնի առանձնատունը)։ 21 խճանկարները 6 հարյուր տարվա պատմություն են ներկայացնում` մ.թ.ա. II դարից մինչև մեր թվարկության IV դարը։

«Տեսնո՞ւմ եք այս ըմբիշի պատկերը։ Նրան հռոմեական բաղնիքներից են գտել։ Այնտեղ, ինչպես հայտնի է, մարմնամարզությամբ էին զբաղվում և լողանում։ Այդ պատճառով էլ պատկերում էին առողջության և ֆիզիկական վարժությունների օգտակարության մասին դրվագներ», – պատմում է ցուցահանդեսի համակարգողներից մեկը, Կապիտոլիական պատկերասրահի գիտաշխատող Սերենա Գուլելմին։
Հնագետների ենթադրությամբ` ըմբիշը, ամենայն հավանականությամբ, միայնակ պատկերված չի եղել, նա մարզադահլիճի հատակին արված մեծ խճանկարային պաննոյի մաս է կազմել։

Խճանկարն այս ստեղծել են կրաքարից և մարմարից, մեղմ գույների համադրությամբ։ Իսկ հարևան սրահում հագեցած կապույտով աշխատանքներն են։ Ծովն է` Ալեքսանդրիայի փարոսի շուրջ։ Այս գործում ապակի է օգտագործվել, նշանակում է, որ խճանկարով պատված է եղել ոչ թե հատակը, այլ պատերը։ Այն հայտնաբերել են Կվիրինալեում (Հռոմի 7 բլուրներից մեկը, որտեղ գտնվում էին Կոնստանտինի բաղնիքներն ու այգիները) իրականացրած պեղումների ժամանակ։

«Դատելով տեսածից` դա խոշոր վաճառականի տուն էր։ Հավանաբար, նա Ալեքսանդրիայի հետ էր առևտուր անում և ուզում էր այն պատկերել ի հիշատակ իր ճանապարհորդությունների», – ասում է Կապիտոլիական պատկերասրահի աշխատակցուհի Նադյա Անյոլին։
Այստեղ խճանկարներ կան նաև դիցաբանական թեմաներով. Օրինակ` Եվրոպան առևանգող ցլին պատկերող սև–սպիտակ պաննոն։ Իսկ հարևանությամբ զետեղված է սովորական ձկան պատկեր։
Կան նաև հատուկ գտածոներ։ Դրանցից մեկը` շենքի նախագծման խճանկարն է։ Նրա վրա սխեմատիկորեն պատկերված են սենյակներ և սրահներ, որոնք համարակալված են հռոմեական թվերով։
«Դա նշանակում է, որ արդեն այն տարիներին կար շենքի սխեմա հասկացությունը։ Ամենայն հավանականությամբ, մեծ բնակելի առանձնատուն է պատկերված», – ասում է նա։
Ինչպե՞ս անել, որ լռակյաց քարը սկսի արտացոլել աշխարհը։ Դրա համար այն պետք է մասերի (տեսարանների) բաժանել։ Այնուհետև հարյուրավոր, իսկ երբեմն էլ հազարավոր նման տեսարանները միացնել իրար` տարբեր քարերով, գույներով ու նրբերանգներով։ Այդ ամենը ձեռքով և աչքաչափով։ Իսկ ովքե՞ր էին անում այս ամենը։ Աստվածները չէին, այլ ամենասովորական մարդիկ։
«Այդ մարդկանց անունները մեզ հայտնի չեն։ Դեկորատիվ-կիրառական արվեստը հին Հռոմում հազվագյուտ բացառությամբ անանուն արվեստ էր», – ասում է Անյոլին։
Սակայն 2 հազարամյակ անց այդ արվեստը շարունակում է զարմացնել մեզ, ինչպես զարմացնում է մտքից ծնված ցանկացած մարդկային աշխատանք։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01