Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տարվա սկզբից ազգային արժույթի արժևորման մեջ տնտեսությանը վնասող գործոններ չի տեսնում: «Արմենպրես»–ի հետ զրույցում նա նշեց, որ դրամի արժևորումն ունի ներքին և արտաքին պատճառներ:
«Տարվա սկզբից նկատվող արժևորումը բնորոշ է գործարար ակտիվության աշխուժացմանը, սակայն արտաքին ազդակները ևս ոչ պակաս կարևոր են: Մասնավորապես, Միացյալ Նահանգների արժույթը ավելի նվազում է իր գնի մեջ, ինչը նշանակում է, որ դոլար-եվրո հարաբերակցությունն էլ է փոխվում, իսկ այս երկու արժույթներն իրենց հերթին պայմանավորում են աշխարհի բոլոր մնացած փոխարժեքները: Հայկական դրամը չէր կարող չարժևորվել, եթե նույնիսկ ոչինչ չփոխվեր Հայաստանի տնտեսության մեջ»,- նշեց Մանասերյանը:
Տնտեսագետը նշում է, որ վերջին տարիներին տնտեսության մեջ ավելի շատ արտարժույթի ներհոսք է տեղի ունենում, ինչը նույնպես դրամի արժևորման պատճառ է դառնում:
«Տնտեսության մեջ ավելի շատ արտարժույթի ներհոսք ստանալիս արտարժույթը նույնքան մասշտաբով կարող է ինքն իրենով բարձրացնել ազգային արժույթի կշիռը, ինչն էլ տեղի է ունենում: Վերջին տարիների ընթացքում սա անընդհատ առկա է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Կենտրոնական բանկի հավասարակշռված դրամավարկային քաղաքականությունն, ըստ Թաթուլ Մանասերյանի, իրավիճակը վտանգավոր չի դարձնում:
«Կենտրոնական բանկը բավական հավասարակշռված դրամավարկային քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականության արդյունքում, հատկապես փոխարժեքների շուկայում արդեն երեք տարի է, ինչ նկատվում է արտարժույթի առք, ինչը բնորոշ չէր նախորդ տարիներին»,- նշեց տնտեսագետը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01