Չինաստանի արևելյան հատվածում տեղի ունեցած «Լեկիմա» հզոր թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, ևս 21 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է «Звезда»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Տարերային աղետի պատճառով իշխանություններն ստիպված են եղել տարհանել ավելի քան մեկ միլիոն տեղացի բնակիչների, Չժեցզյան նահանգի աղետի գոտում, ընդհանուր առմամբ, հայտնվել է ավելի քան վեց միլիոն մարդ:
Թայֆունի տնտեսական վնասը, որի պատճառով հեղեղվել են ավելի քան 234 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր, գնահատվում է մոտավորապես 3,4 մլրդ դոլար:
Շանդուն նահանգում, որին թայֆունը հասել է կիրակի երեկոյան, արդեն զոհվել է հինգ մարդ, ևս 7 մարդ անհետ կորել է: Աղետի գոտում, ընդհանուր առմամբ, հայտնվել է ավելի քան 1,65 մլն մարդ, իշխանությունները տարհանել են ավելի քան 180 հազար մարդու:
Տարերքը 175 հազար հեկտար գյուղատնտեսական հող է ոչնչացրել, ավերվել է ավելի քան 600 շենք:Տնտեսական վնասը գնահատվում է մոտավորապես 209 000 դոլար:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում արդեն 9-րդ թայֆունը հասել է Վենլին քաղաքային շրջանի ափերին: Քամու առավելագույն արագությունը հասել է վայրկյանում 52 մետրի:
Չինաստանի կենտրոնական հիդրոօդերևութաբանական ծառայությունը օգոստոսի 10-ին տագնապի «կարմիր»՝ ամենաբարձր մակարդակ էր հայտարարել:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44