«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը, հաշվապահը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթերի կեղծման գործով:
ArmDaily.am-ի հետ զրույցում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության փաստաբան Արշակ Կարապետյանը նշեց, որ խոսքը գնում է 210 միլիոն դրամի մասին.«Բայց հիմնադիրը և հաշվապահը չեն ընդունում իրենց մեղքը, քանի որ մի շարք վիճելի խնդիրներ կան»:
Կարապետյանը նշեց՝ հիմնավորված որևէ ապացույց չկա.«Այդ անձինք խարդախության եղանակով, առավել ևս 210 միլիոն դրամ գումար չեն հափշտակել: Ներկա պահի դրությամբ ինչ փաստաթղթեր, որ ներկայացրել է պաշտպանական կողմը շատ վիճելի են և ապացուցված չեն»:Հարցին՝ կասկածո՞ւմ են, որ գործի հետևում կարող են ինչ-որ մարդիկ կանգնած լինել, փաստաբանն ասաց.«Ես չեմ կարող ասել, չունեմ նման տեղեկություն: Բայց երեկվա դրությամբ ձերբակալություններ եղան և մեղադրանք առաջադրվեց, բայց դրա հիմքում դրված ապացույցները խոսում են այն մասին, որ քննչական մարմինը գործել է ոչ իրավաչափ և ձերբակալման արձանագրությունները վիճարկվում են դատարանում և դեռևս քննության առարկա չեն դարձել»:
Փաստաբանի խոսքով՝ ընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը.«Քիչ ուշ ընկերության ղեկավարությունը հանդես կգա հայտարարությամբ: Ընկերությունն իր պարտավորությունները շատ պատշաճ կատարում է»:
ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև «Էլիպս» ընկերության հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ ընկերության ղեկավարությունն այսօր հանդես կգա հայտարարությամբ:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44