Զեյթունի Ահարոնյան փողոցի ծառերն ապօրինի չեն հատվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով բնակիչների ահազանգին, որ նորակառույց շենքի կառուցապատման համար հատվում են առողջ ծառեր:
Նշենք, որ Ահարոնյան փողոցի բնակիչները դիմել են Tert.am-ի խմբագրություն և ահազանգել ծառահատման մասին:
Հակոբ Կարապետյանը պարզաբանեց, որ կառուցապատումն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների միության ծրագրով, որը մեկնարկել է մի քանի տարի առաջ և այդ ծրագրով Ավանում և Զեյթունում երիտասարդ մասնագետների համար բնակարաններ է կառուցում: «Սա այդ ծրագրի հերթական փուլն է, և այս նախագծով նախատեսվում է, որ այդ ծառերը պետք է հատվեն և բնականաբար փոխարենը կառուցապատողը պարտավորվում է իր կառուցապատման տարածքում կանաչապատման զգալի աշխատանքներ իրականացնել: Ծառը այս ընթացքում անվնաս է մնացել, բայց ներկայումս այն փուլին են հասել, որ այլևս չեն կարող չկտրել»,-ասաց նա:
Հարցին, թե մինչ նոր կանաչապատումը ծառերը հատելը չի հակասում քաղաքապետարանի որդեգրած կանաչապատման քաղաքականությանը, Հակոբ Կարապետյանն ասաց, որ ցանկացած կառուցապատման ժամանակ քաղաքապետարանը դնում է իր պահանջները, որ պետք է կառուցապատման գոտին պատշաճ ձևով կանաչապատվի: «Եթե կառուցապատման գոտում կանաչ տարածք է վնասվում, պետք է վնասը հնարավորինս փոխհատուցվի և փոխհատուցվի վնասի գերապատիկ չափով: Այսինքն՝ ավելի շատ վերականգնվի, քան վնասվել է: Այստեղ մենք կորցնում ենք մեկ ծառ, բայց կառուցապատման արդյունքում ավելի շատ կանաչ տարածք ենք ունենալու, առավելևս կառուցապատման թույլտվությունը տրվել է մի քանի տարի առաջ»,-ասաց նա:
Հակոբ Կարապետյանը վստահեցրեց, որ ներկայումս հնարավորինս այնպես է անում, որ կանաչ տարածքները, առավելևս առողջ ծառերը չվնասվեն: Հարցին, թե այսպիսով՝ անկախ բնակիչների դժգոհությանը այդ ծառերը հատվելու են, քաղաքապետի խոսնակն ասաց, որ դա ոչ թե ապօրինի հատում է, այլ մի քանի տարի առաջ տրված թույլտվության սահմաններում է իրականացվում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01