Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օգոստոսի 14-ին ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությանարտաքինգործերինախարար Ռոդոլֆո Նին Նովոային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները:
Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծել է, որ 2 երկրի միջև առկա համագործակցությունը, որը ստորագրվել է 2002-ին, նոր թափ կստանա` ընդլայնելով շրջանակները և ընդգրկելով ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության վերաբերյալ հարցերը:
Արսեն Թորոսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձին և հույս հայտնել, որ առաջիկա համագործակցությունը կնպաստի այդ փորձը Հայաստանում կիրառելուն: Նախարարն ընդգծել է, որ ծխախոտի դեմ պայքարը ոլորտի գերակայություններից է և քայլերը միտված են առողջ հասարակություն ունենալուն:
Արտաքին գործերի նախարարն առանձնակի շեշտել է, որ իրենց երկրում մեծ դեր է խաղացել Ազգային ժողովը` դեռևս 2005թ-ին ընդունելով հանրային վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ օրենքը:
«Մենք հենց այս տարի ենք ուզում այդ օրենքն ընդունել և հատուկ ուզում եմ նշել այն կարևոր դերը, որն ունի Ուրուգվայի նախագահն այս դաշտում: Մենք այն տարբեր քննարկումների ընթացքում որպես օրինակ ենք ներկայացնում»,- նշել է Արսեն Թորոսյանը` կարևորելով քաղաքական առաջնորդության դերը ծխախոտի դեմ պայքարի հարցում:
Ռոդոլֆո Նին Նովոան կիսվել է Ուրուգվայի դեմ միջազգային ծխախոտային ընկերության դատական հայցի մանրամասներով, նշելով, որ այդ գործընթացում երկրի հաղթանակը առողջության իրավունքի գերակայությունըտնտեսական շահից գերադասելու շնորհիվ է եղել:
Արտաքին գործերի նախարարը եզրափակել է, որ Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարությունը պատրաստ է ընդունել Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչներին իրենց երկիր` փորձի փոխանակման համար:
Երկուստեք կարևորվել է առաջիկա սերտ համագործակցությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ պահել կապը առողջապահական ծրագրերի իրականացման գործում:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44