Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ևս երկու կոռուպցիոն գործով մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Այժմ, ըստ փաստաբանի, նա մեղադրվում է 10 քրեական գործերով:
Այս երկու քրեական գործերը վերաբերում են Կոյ Տաշ գյուղում հողատարածքներ ձեռք բերելուն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր, Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար: Այդ մասին հայտնել էր երկրի գլխավոր դատախազության օպերատիվ-հետախուզական գործունեության ու քննության վերահսկման վարչության պետ Զամիր Բեյշեկեևը:
«Աթամբաևին են փոխանցվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ ծանուցագրեր՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն և բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի հանդեպ»,- հայտարարել էր նա:
Ղրղզստանի օրենքների համաձայն՝ տվյալ հոդվածներով Աթամբաևին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ:
Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Պետության նախկին ղեկավարին նախնական մեղադրանքներ էին առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա: Ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև օրեր տևած բախումների հետևանքով Աթամբաևն ինքնակամ հանձնվել էր իշխանություններին:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44