Սյունիքի մարզի Լոր գյուղում ասում են՝ Լորը Համո Սահյանով է լուսավոր: Իսկ ավելի լուրջ՝ ակնկալում են գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայրերի քարտեզում տեսնել: Իրենց լավատեսությունն էլ հիմնավորում են փաստերով. բանաստեղծի ծննդավայրն ունի մշակութային հարուստ պատմություն, գյուղի արտաքին լուսավորության խնդիրն էլ սկսել է լուծում ստանալ: Այդ հարցում նրանց աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):
Սյուների տեղադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի մի հատվածը եւ տեղակայել 32 լուսարձակ: Աշխատանքային քարտեզում ընգրկված է նաեւ անվանի բանաստեղծի տուն-թանգարանի տարածքը:
Գյուղի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանն ընթացող աշխատանքների կարեւորությունը գնահատում է մի քանի՝ համագյուղացիների անվտանգության, էկոտուրիզմի խրախուսման, ապա՝ պարզապես նորմալ պայմաններ ունենալու տեսանկյունից: Խորհրդային հասարակարգի փլուզմից հետո, գյուղում փողոցները չեն լուսավորվել: Անասնապահությամբ զբաղվող գյուղացին իր տան բակում անասնագոմ չունի: Կոլտնտեսությունից մնացած գոմեր հասնելու համար՝ կիլոմետրերով ճանապարհ է անցնում: Մութ փողոցներն այդ ժամանակ դառնում են վտանգավոր՝ գայլերի հարձակման պատճառով:
«Լորի արտաքին լուսավորությունը բնակավայրի կարեւորագույն խնդիրներից է: Գյուղում եղել են գայլերի հարձակման դեպքեր՝ գիշերային ժամերի: Խնդրի լուծումը կարեւոր է թե՛ մարդկանց անվտանգության, թե՛ էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից: Այստեղ է գտնվում Համո Սահյանի տուն-թանգարանը: Վստահ եմ, որ լուսավությունը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը:
Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար, շատ բնակավայրերում աշխատանքները համակարգվում են տարիների կտրվածքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել եւ ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03