Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող մի քանի ընտանիքներ՝ մոտ 20 մարդ, զրկվել են կոյուղագծից: Բնակիչներից Մարիամ Վարդանյանն, ով ծնված օրվանից ապրում է նույն հասցեում, այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը՝ նկատելով, որ կոյուղին շահագործվել է միշտ:
«Հիմա վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանը, ով Ռոստոմի 91 հասցեի բնակիչ է, շաղախով խցափակել է կոյուղագիծը. թույլ չեն տալիս, որ բնակիչների միջոցով մաքրվի խցանումը»,- ներկայացրեց նա:
Վարդանյանի խոսքով՝ կոյուղաջրերը լցվել են 86 հասցեի վերջին տան հիմք, որտեղ որդեր են լցվել, իսկ բնակիչը լքել է իր իսկ բնակարան ու ապրում է վարձով: Նա հավելեց, որ ինքն անձամբ փորձել է բանակցել Սողոմոնյանների ընտանիքի անդամների հետ, սակայն դարպասի դռներն էլ չեն բացել:
«Մի անգամ հեռվից ասացին, որ արդեն ուշացել եք, խոսելու ոչինչ չկա: Սա վկայում է, որ դիտավորյալ են խցափակել: Իրեն ասում են, որ կոյուղագիծը ժամկետով է տրամադրված»,- ասաց Մարիամ Վարդանյանը:
84 տան բնակիչ Աննա Արսենյանն էլ հայտարարեց, որ պատրաստ են իրենց միջոցներով նոր կոյուղի կառուցել:
«Պարզապես ասում են՝ 700-1000 դոլար ծախսեք, որ մի տարով կոյուղի ունենաք, բա մի տարուց հետո ի՞նչ անեմ»,- ընդգծեց Աննա Արսենյանը:
Բնակիչների խնդրին ծանոթանալու են եկել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան ու Վահե Էնֆիաջյանը:
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:49 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03