Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերսկսի դեպի Գյումրի տոմսերի վաճառքը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Ձմեռային սեզոնին նախատեսված տոմսերի վաճառքը դադարեցվել էր օգոստոսի սկզբին՝ օդանավակայանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հիշեցնում է լրատվամիջոցը:
«Այսօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի տոմսերի վաճառքը, օդանավակայանը խոստացել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կթռչեն Գյումրի»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր, ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը որոշել էր ձմեռային սեզոնից դադարեցնել չվերթները դեպի Գյումրի: Չվերթների դադարեցման որոշումը կապված էր Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլցավորման հետ:
«Ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը իրավիճակը շտկելու պահանջով: Սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն, և վառելիք մատակարարող ընկերությունը շարունակում է թերլցավորման պրակտիկան: Մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդա»-ն կիրականացնի նախատեսված բոլոր չվերթները դեպի Գյումրի, սակայն ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցվել է»,- ասել էր ավիաընկերության ներկայացուցիչը:
Ինչպես ասվում է Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում, օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»:
Ներկայում «Պոբեդա»-ն շաբաթական 10 չվերթ է իրականացնում Մոսկվայից Գյումրի: Իսկ ձմռան սեզոնին նախատեսված է շաբաթական 7 չվերթ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01