Գործարար, «Մետալուրգ–Դոնեցկ» և «Կուբան–Կրասնոդար» ֆուտբոլային ակումբների նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանը դատապարտվել է ազատազրկման։ Նա նաև տուգանվել է` խոշոր վարկը օֆշորային գոտի հանելու համար։
Մոսկվայի դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել ուկրաինահայ գործարար, «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի և Ռուսական լեռնամետաղագործական ընկերության ղեկավար Օլեգ Մկրտչանին և որոշում կայացրել նրանցից 198 միլիարդ ռուբլի գանձելու մասին` վարկի հարցում խարդախության համար։
Օլեգ Մկրտչանը ձերբակալվել է Մոսկվայում 2018թ.–ի փետրվարին։ Մեղադրանքի համաձայն` 2009-2013թթ.–ին նա 2,5 միլիարդ դոլար է ստացել Վնեշէկոնոմբանկից «Դոնբասի ինդուստրիալ միություն» կորպորացիայի զարգացման համար, սակայն միջոցների մի մասը տեղափոխել է օֆշորային հաշիվներ` անձնական նախագծերի համար։
Ավելի վաղ դատարանը կալանք էր դրել գործարարի ունեցվածքի վրա 8 միլիարդ ռուբլու չափով։
Օլեգ Մկրտչանը ծնվել է Արմավիրում, 1988թ.–ին ավարտել Ստավրոպոլի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ–տեխնոլոգ մասնագիտությամբ դիպլոմ ստացել։
2012թ.–ին «Ֆոկուս» ամսագրի «Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդիկ» վարկանիշում զբաղեցրել է 14–րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվել է 1 միլիարդ 250 միլիոն դոլար։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Նախկինում ղեկավարել է «Մետալուրգ» և «Դոնեցկ» ֆուտբոլային ակումբները։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55