Միշ ջան, հակառակը, ապրիլի 23-ից հետո թռիչքուղին Հայաստանի համար փակվեց, իսկ եղանակը դարձավ խիստ անբարենպաստ Հայաստանի համար, քանզի փողոցով իշխանություն բռնազավթած ու սահմանադրական կարգ տապալող իշխանության որևէ լուրջ գործարար չի վստահի ու ներդրումներ չի կատարի, և հենց սա է պատճառը, որ մեզնում չկան լուրջ ներդրումներ և չեն լինի այնքան ժամանակ, քանզի մենք՝ որպես հասարակություն ու պետություն, չենք հայտարարել ի լուր աշխարհի, որ մենք սահմանադրական, ժողովրդավարական պետություն ենք և այլևս երբեք թույլ չենք տալու հակասահմանադրական, փողոցային իշխանազավթումներ...
Անունը կդնենք հեղափոխություն, թե հեղաշրջում, փաստն այն է, որ Նիկոլը փողոցի ճնշմամբ բռնազավթել է իշխանությունը և հիմա ոչ թե նոր կամ այլ հեղափոխություն է պետք, այլ պետք է ազատագրել բռնազավթած իշխանությունն ու վերականգնել Հայաստանի սահմանադրականությունն ու տապալված սահմանադրական կարգը և մեկընդմիշտ մերժել հեղափոխության գաղափարը...
Անունը կդնենք վրեժ, թե այլ բան, իշխանությունը ազատագրելուց և երկրում սահմանադրականությունը վերականգնելուց հետո պետք է օրենքի ուժով պատժել մեր պետության սահմանադրությանը ձեռնոց նետած բոլոր հակապետական դավաճաններին, որպեսզի դաս լինի ապագա արկածախնդիրների համար....
Ինչ վերաբերում ա պետական պաշտոնները չարաշահելով հարստացածներին, ապա կամ պետք է պատժել բոլոր իշխանությունների ժամանակ չարաշահումներով զբաղվածներին, կամ փակել այդ էջը, իսկ Նիկոլը պատժումա միայն նրանց, ովքեր չեն մտնում իր տակ, իսկ ովքեր մտնում են, չի էլ հարցնում՝ ինչպես են հարստացել, և սա բերում ա անարդարության մթնոլորտի ձևավորման և խորացնում սոցիալական անհանդուրժողականությունը...
Հեղափոխություն բառը մեր պետականության թշնամին ա և այդ բառը պետք է հանել քաղաքական լեկսիկոնից, հակառակ պարագայում, ով ուզում է հեղափոխություն, նմանվում ա պետական մտածողություն չունեցող, պոպուլիստ ու դեմագոգ Նիկոլին...
Միշ ջան, այսինքն ուզում ես ասել, որ եթե Նիկոլը նախկինների հանդեպ վրեժխնդրություն չիրականացներ, պետք է աչք փակ փակեի՞նք այն փաստի վրա, որ Նիկոլը փողոցով բռնազավթել է իշխանությունը, որ տարիներ շարունակ ստել ու խաբել ա մեր ժողովրդին, թե իբր 20 տարի ա մեր պետությունը քանդվումա...
Չգիտեմ՝ քո համար ինչպես, բայց ինձ համար կարևոր է սահմանադրական ու իրավական, ժողովրդավարական ու ազգային պետությունում ապրելը և ես պայքարել ու պայքարելու եմ բոլոր նրանց դեմ, ովքեր հեղափոխություն բառի տակ թաքնված կփորձեն հարվածել իմ պետության սահմանադրությանը...
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
16:26 20.06.25
16:04 20.06.25
16:13 19.06.25
16:32 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03