Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց ոստիկանության և օրենսդիր մարմնի համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ նման հանդիպումներն էլ ավելի հաճախակի կլինեն և գործընկերությունն ավելի կխորանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ հանցավորության դեմ պայքարի: Հանդիպման ընթացքում խոսվեց որոշ հանցատեսակների մասով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների, նաև իրավախախտումների դեմ պայքարում հասարակության ներգրավվածության անհրաժեշտության մասին: Քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:
Ոստիկանության պետը ներկայացրել է, թե հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվում: Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է նաև առաջիկայում ոստիկանությունում սպասվող բարեփոխումներին, մասնավորապես խոսեց նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության, տեխնիկական հագեցվածության մասին, ներկայացրել, թե ինչպիսին պետք է լինի նորաստեղծ շարժական պարեկային ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55