Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը փորձում են օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի իրենց երեխաները կարողանան խաղալ և ժամանակ անցկացնել հասակակիցների հետ։
Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի երեխաների` 6 տարեկան Ջորջի և 4 տարեկան Շառլոտայի, հանգիստը կազմակերպելը դժվար է խիստ կանոնների և անվտանգության հարցերի պատճառով։ Բրիտանական տաբլոիդների տվյալներով` ժառանգները հաճախ մոր հետ «գաղտնի վայրում» են լինում` Լոնդոնի կենտրոնում գտնվող փակ ակումբում։
Ինչպես և ցանկացած ծնող, Քեյթ Միդլթոնը շատ է մտահոգվում իր երեխաների հանգստի համար։ Թագուհու ծոռներին խստորեն պահպանում են անվտանգության ծառայության լավագույն աշխատակիցները, ինչի պատճառով փոքրիկները չեն կարողանում ժամանակ անցկացնել զբոսայգիներում և մանկական զվարճանքի կենտրոններում։ Սակայն դա դքսուհուն չի խանգարում իրավիճակից ելք գտնել։
Վերջերս պարզ է դարձել, թե ինչպես են Քեմբրիջի դքսերի ժառանգները` արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտան և փոքրիկ Լուին, անցկացնում ամառը։ Աղբյուրի համաձայն` հնարամիտ Միդլթոնը երեխաների հետ այցելում է Լոնդոնի կենտրոնում գտնվող Hurlingham մասնավոր ակումբը, և այդ հասարակության մեջ «կողքից» մարդիկ հայտնվել պարզապես չեն կարող։
Համալիրը Քենսինգթոնյան պալատից կես ժամվա հեռավորության վրա է և արտաքինից հին առանձնատուն է հիշեցնում։ «Գաղտնի վայրը» հայտնի է որպես սպորտային հաստատություն։ Այստեղ կարելի է կրիկետ, գոլֆ, թենիս և բոուլինգ խաղալ։
Եվ քանի դեռ ավագ երեխաները թենիսի են պարապում, դքսուհին կրտսեր որդու հետ ժամանակ է անցկացնում խաղահրապարակում։ Այս ամենն առանձնակի ոգեշնչում է արքայազն Ջորջին. փոքրիկը հիանում է խաղով և նույնիսկ իրեն թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի երկրպագուն է անվանում։
Դքսերի ժառանգները նաև շատ են սիրում տեղի խաղահրապարակը. նրանց տնօրինության տակ են գտնվում ջրային ատրակցիոնները և «արկածների» գոտին։ Իսկ ակտիվ հանգստից հետո արքայական անձինք ճաշում են կամ թեյ խմում ակումբում և իրենց պահում այնպես, ինչպես «ցանկացած նորմալ ընտանիք»։
Սպասվում է, որ շուտով Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը երեխաների հետ կայցելեն շոտլանդական Բալմորալ ամրոցը, որտեղ այս պահին իր հանգիստն է անցկացնում թագուհի Ելիզավետան։
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
20:19 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03