Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը:
«Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ: Այստեղ նոր բան չկա: Ուշագրավ-անակնկալ է մեջբերվող այս հատվածը.
Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը:
Սպասենք փակագծերի բացման: Գող, թալանչի, սուտասան, բանսակու, անհաջողակ բառերը չեն կարող առարկայական բովանդակություն չունենալ: Միքայել Մինասյանը իշխանափոխության ընթացքից տեղյակ մեկն է: Նաեւ՝ իշխանություն-Փաշինյան տևական հարաբերություններից:
Ուշագրավ է էլի մեկ բան. նորերի փաստաբան-քարոզիչները հապաղում են այս հատվածին անդրադառնալ: Զգուշանո՞ւմ են: Ու՞մից, ինչի՞ց: Հետաքրքիր է:
Այս գրությունը նրանց հարձակման մղելու փորձ է»:
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հարցազրույցում նշել էր, որ Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:
Մինասյանը նաև ասել էր. «Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա: Բայց խնդիրն այն է, որ դա այլևս չի աշխատում։ Առաջին 5, 10, 15, 20 ձերբակալություններից հետո հասարակության բուռն արձագանքն արդեն թուլացել է, այն չի փոխում հանրային տրամադրությունները, չի դառնում օրակարգ: Վաղը մյուս օրն արդեն այդ քայլերը միայն քամահրանք են առաջացնելու: Չկասկածեք: Մանավանդ, որ շատ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների տպավորություն է ձևավորվում»:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16