Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշել է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Այս բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես ընդգծել է.
«Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու տերունի ու տաղավար տոներից է և առանցքային նշանակություն ունի մեր քրիստոնեական հավատքի համար։ Նախ այս իրողությունը մեր Փրկչի հրաշափառ Հարությունից հետո, մահկանացուներիս միջից առաջին հարության դեպքն է։ Աստվածամոր հարությունը և երկինք վերափոխությունը կատարվեց Աստվածորդու հարության ու համբարձման նմանողությամբ։ Եվ ինչպես Հիսուս երեք օր անց կնքված գերեզմանում հարություն առավ և օրեր անց համբարձվելով՝ կանգ առավ հրեշտակների ինը դասերից յուրաքանչյուրում, նույնպես և Տիրամայրը՝ երրորդ օրը հարություն առավ, պատանքները թողեց գերեզմանում և Փրկչի հետ հրեշտակների ինը դասերում կայանելով՝ բարձրացավ երկինք։ Դրա համար էլ Վերափոխման տոնը Հայ Եկեղեցում նշվում է ինն օր շարունակ»։
Վազգեն եպիսկոպոսը նաև հատկանշական է համարել, որ Վերափոխման սուրբ պատմությունը յուրօրինակ դաստիարակչական նշանակություն ունի ընտանեական կյանքում, ծնողների և զավակների փոխհարաբերություններում՝ հաղորդելով մայրական սեր ու գուրգուրանք, հավատարմություն և սրբություն, պատասխանատվություն, երախտագիտություն ու խոնարհում։
Սրբազան Հայրն անդրադարձել է նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակությանն ու ավանդույթին՝ ի մասնավորի հաստատելով. «Հիսուս Ավետարանում որպես որթատունկ է ներկայացվում, իսկ գինին՝ Տիրոջ արյուն Սուրբ Հաղորդության խորհրդի համար։ Այսօր օրհնվում են դաշտերն ու այգիներն առատ բերքատվության համար։ Եվ կրկին փառք մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչին, որ կրոնական տոներին միավորել և շաղախել է ժողովրդական ավանդություններն ու սովորությունները՝ դարձնելով դրանք համազգային տոնախմբություններ, ինչպիսիք են Համաբարձման՝ Ջանգյուլումը, Պայծառակերպության տոնին՝ Վարդավառը և այսօր էլ Խաղողօրհնեքը»:
Վերջում Սրբազան Հայրը հորդորել է հավատացյալներին աղոթքով ու բարեսիրությամբ խնդրել Աստծուց խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց աշխարհը՝ հայ ժողովրդին պարգևելով միմյանց նկատմամբ անսահման սեր ու քաղցրություն, որ Աստվածընկալ Ս. Խորան և Աստվածաբնակ տաճար Մարիամ Աստվածածինը շարունակի բարեխոսել ու հովանավորը լինել Հայոց աշխարհին, մեր Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին։
Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:
Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին:

16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44