Երևանի ավագանու նախկին անդամ, նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանին անհանգստացնում է ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման դաշտը։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ կասկածներ ունի, որ այս ոլորտում կան կոռուպցիոն սխեմաներ։ Խաչատրյանն իր ուսումնասիրությունը ներկայացրեց սկսած շտապօգնության ծառայություն աշխատանքից։
Նա հիշեցրեց 2017 թ․-ին փետրվարի 13-ի Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը, երբ ավագանու անդամների և քաղաքապետի բախման ժամանակ եկավ շտապօգնության հոգեբուժական ծառայությունը, սակայն նրանք կանչված էին եղել փակ համարից։
«Բրիգադին հրավիրել էին փակ համարից, ինչն օրենքի լրջագույն խախտում է, որովհետև ցանկացած կանչ ընդունելու ընթացակարգ կա՝ հիվանդի անունը, հասցեն, համարը, որը կատարել է կանչը։ Մենք հարցում ուղղեցինք «Շտապօգնություն» ՓԲԸ-ին, որտեղից մեզ պատասխանեցին, որ հոգեբուժական կանչերի մի շարք դեպքերում՝ ոստիկանության մասնակցությամբ, կանչերը կարող են կրել փորձագիտական կամ կոնսուլտատիվ բնույթ։ Քաղաքացիներին իրենց կամքից անկախ ու ապօրինաբար տեղափոխում են հոգեբուժարաններ»,- ասաց նա։
Խաչատրյանը նաև հիշեցրեց հունվարի 10-ին դեռևս փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից արված հայտարարությունը, որ ՀՀ-ում կա երեխաների օրգանների վաճառք և դրանով զբաղվող մաֆիա։ Նա նաև նկատեց, որ Միրզոյանի հայտարարությունից 7 օր հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից թեզ հնչեցվեց, որ ՀՀ մանկատներից երեխաններ են որդեգրում՝ նրանց օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելու։ Մարինա Խաչատրյանի խոսքով՝ ԱՆ իրավական ակտերում առկա է 7 հրաման, որոնք վերաբերում են օրգանների փոխպատվաստմանը, որից 6-ը տրվել է 2019 թ․-ին։
«Մենք ունենք «Օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման» մասին օրենք՝ ընդունված 2002-ին, բայց 2019 թ․ այս ոլորտի հանդեպ ուշադրությունն ավելի ակտիվացել է։ Օրենքում ասվում է, որ մահից հետո մարդու օրգաններն ու նրան հյուսվածքները կարող են օգտագործվել որպես դոնորական միայն այն պարագայում, եթե կենդանության օրոք դրա համար համաձայնություն է տվել։ 2009-ին օրենքի այս դրույթը փոխվեց, ըստ որի, եթե մարդը չի հրաժարվել, ապա նրա մահվանից հետո կարող են նրա օրգաններն օգտագործվել, սակայն 2010 թ․-ին Սահմանադրական դատարանն այս կետը ճանաչեց հակասահմանադրական»,- մանրամասնեց Խաչատրյանը։
Վերջինս նշեց, որ օրենք ընդունելուց հետո՝ 2002 թ․-ից, Արաբկիր բժշկական կենտրոնում մինչ օրս կատարվել է 150 փոխպատվաստում, որից 25-ը դիակային դոնորից է։
«Մինչ օրս չկա կոնկրետ ձև, որ մարդն իր կենդանության օրոք գնա, իր համաձայնությունը գրի, բայց չհրաժարվելը դեռ չի նշանակում համաձայնություն տալ։ Նշեմ նաև, որ Արաբկիր բժշկական կենտրոնի կայքում նշված է, որ պլանավորված է օգտագործել նաև այն հիվանդների օրգանները, որոնց մոտ գրանցվել է ուղեղի մահ, որոնց այլևս հնարավոր չէ փրկել»,- ընդգծեց Մարինա Խաչատրյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01