Սա բնապահպանական խնդիր չէ սոսկ, սա քաղաքական, ռազմավարական, ազգային անվտանգության խնդիր է: Եթե ՀՀ ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ վարչապետը սկսել է գործել Հայաստանի ժողովրդի շահերին հակառակ, ինչպիսին էլ լինեն իր ձգտումները, ես կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է դուրս գալ, մոբիլիզացվել, պայքարել և մի կողմ դնել Փաշինյանի արածները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն, ով մասնակցում է Ամուլսարի հանքի բացման դեմ բողոքի ակցիային:
«Եթե մենք հենվենք այն տրամաբանության վրա, որ ինքը լավ գործ է արել՝ Սերժ Սարգսյանին տապալելով, ապա պետք է երկու հանգամանք նկատի ունենաք՝ հիմա ինքն է դառնում Սերժ Սարգսյան՝ սա մեկ, և երկրորդ՝ Մանվել Գրիգորյանին պետք է հենց վաղը ազատ արձակենք, որովհետև պիտի անդրադառնանք պատերազմի դաշտում իր գործած մի քանի սխրանքներին՝ եթե եղել են, ու նրա հետագա հանցագործությունները չպետք է հաշվի առնենք: Իսկ սա սխալ տրամաբանություն է: Պետք է հաշվետու դարձնել Փաշինյանին ու չթողնենք անի այն, ինչ ուզում է»,-ասաց Մարտիրոսյանը:
Վերջինս նշեց, որ քիչ առաջ վարչապետի հետ քննարկումը բոյկոտած և դահլիճից հեռացած ակտիվիստ Աննա Շահնազարյանը նշում է, որ քննարկման ընթացքում վարչապետ Փաշինյանը զբաղվել է հանքի շահագործման լոբբինգով. «Դա ակնհայտ նշանակում է, որ իրենք կամ հող են նախապատրաստում կամ փորձում են հասկանալ՝ ինչպիսի ռեակցիա կլինի, երբ հայտարարեն հանքի բացման մասին»:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01