Տիգրան Ավինյանն իր Facebook–յան էջում ծավալուն անդրադարձ է կատարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ կառավարությունում փորձել են իր «ձեռքերով» բացել Ամուլսարի ճանապարհները։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան, որը դեռևս գտնվում է քննության փուլում: Այս մասին իր Facebook–յան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ժամանակին աշխատանքային էթիկան թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին, սակայն փաստն այն է, որ Գրիգորյանի բուռն գործունեության շնորհիվ պարբերաբար հայտնվել են անհեթեթ իրավիճակներում:
«Այսպես, համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ.-ին Ամուլսարում իրականացված տեսչական ստուգման՝ ի հայտ էին եկել նոր հանգամանքներ՝ ի դեմս Ապոլլո թիթեռի և Ոզնաթուփ մեխակ բուսատեսակի: Այսինքն` բազմակի անգամներ ահազանգվող Սևանի ջրային ավազանի, ինչպես նաև Ջերմուկի ջրերի համար ռիսկերի առկայության պարագայում, տեսչական մարմինը հայտնաբերում է թիթեռ և բույս։ Ըստ Արթուր Գրիգորյանի՝ սա հնարավորություն էր տալու հետագայում կասեցնելու ընկերության գործունեությունը»-գրել է Ավինյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ հետագա հետազոտություններից, սակայն, պարզվել է, որ Ապոլլո թիթեռն այդ բարձրությունների վրա չի բնակվում և նույնիսկ եթե իրեն այնտեղ հայտնաբերել են, նա միայն կարող էր այդտեղ «զբոսաշրջիկ» լինել։ Ոզնաթուփ մեխակն էլ լինում է 100-ից ավել տեսակների, և ընդամենը 2 տեսակն է գրանցված «Կարմիր գրքում»։
Ավինյանն իր գրառման մեջ անդրադարձել է նաև ստուգման ակտը բեկանելու մասին՝ իրենց իրականացրած «լոբբինգին», որը, սակայն, արդյունք չի տվել․ որոշումը չի բեկանվել, իսկ «Լիդիանը» վարչական բողոք է ներկայացրել տեսչական մարմնի դեմ։
Գործը հիմա քննվում է դատարանում:
Ավինյանը գրառման վերջում խոստացել է անդրադառնալ նաև հարուցված քրեական գործին և դրա շրջանակներում իրականացված փորձաքննությանը, ինչպես նաև արբիտրաժային հնարավոր գործին առնչվող հարցերին։
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01