Եթե դիտարկենք միայն իրավական հարթության մեջ, ապա «Լիդիան» ընկերությունը Ամուլսարի հետ կապված Լոզանի արբիտրաժային դատարան դիմելու հնարավորություն չունի, քանի որ օֆշորային ընկերություններն այդ իրավունքը չունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Սիմոնյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքի չշահագործման դեպքում հնարավոր զարգացումներին:
Ըստ նրա՝ խնդիրն այդքան լուրջ չի, որքան ներկայացվում է: «Եթե նույնիսկ իրավական հնարավորություն ունենար ընկերությունը միջազգային արբիտրաժ դիմելու, ապա ով է ասել, որ իր կողմից բերված փաստարկները բավարար հիմնավոր են, և ՀՀ-ն չի կարող իր շահերը պաշտպանել արբիտրաժում: Ստեղծված իրավիճակը թույլ է տալիս կարծելու, որ «Լիդիանի» շանսերը արբիտրաժ դիմելու դեպքում այդքան էլ մեծ չեն, եթե չասեմ, որ չնչին են»,-ասաց նա:
Ավելին՝ փաստաբանը հարց բարձրացրեց, թե ով է ասել, որ Հայաստանը` հակառակը «Լիդիանի», պահանջ ներկայացնելու հնարավորություն չունի հանքարդյունաբերության ընթացքում արդեն իսկ Հայաստանի բնությանը վնաս հասցնելու և պահանջելու, որ այդ վնասները վերացնեն: ««Լիդիան»-ի կողմից դատարան դիմելու ամբողջ քննարկումները ենթադրությունների դաշտում են, փոխհատուցվող գումարի չափը դժվար է ասել, թե ինչ հաշվարկների հիման վրա պետք է ձևավորվի: Հարցերը շատ են` պատասխանները քիչ»,-ասաց նա և նշեց, որ այս ամենի պատասխանը իմանալու համար պետք է տեղեկությունն ամբողջովին բացվի:
«Բոլորս հասկացել ենք, որ Հայաստանի համար հեռանկարային չէ ունենալ բաց եղանակով շահագործվող հանք, փորձագիտական եզրակացության արժանահավատության հարցում կասկածներ կան: Եղած տեղեկությունը թույլ է տալիս պնդելու, որ հանքի շահագործումն ավելի մեծ վնասներ կարող է առաջացնել, քան հնարավոր տեսական ինչ-որ փոխհատուցման վերաբերյալ պահանջները: Առայժմ ես հասկանում եմ, որ փոխհատուցման վերաբերյալ պահանջները հիմնազուրկ են, չկան օբյեկտիվ փաստեր, և այս պահին խոսում ենք մտացածին պահանջի մասին, որը չի էլ ներկայացվել»,-ասաց Գեղամ Սիմոնյանը:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44