Թուրքիայի մայրաքաղաքում, Վանում, Ստամբուլում, Մարդինում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի միջոցառումներ՝ ընդդեմ ներքին գործերի նախարարության՝ Մարդինի, Դիարբեքիրի, Վանի քաղաքապետների պաշտոնանկության որոշման:
Ոստիկանությունը ցրել է տարբեր քաղաքներում իրականացվող ցույցերը և բազմաթիվ ցուցարարների բերման ենթարկել: Նշվել է, որ Դիարբեքիրում բազմաթիվ բերման ենթարկված քաղաքացիների շարքերում կան նաև տարեց կանայք:

Երկրի որոշ շրջաններում արգելվել է ցույցերի ու հավաքների անցկացումը, մասնավորապես Իզմիրի նահանգապետարանը 10-օրյա ժամկետով արգելել է որևէ ցույց և հավաք իրականացնել, իսկ Մարդինում արգելքը սահմանվել է մեկամսյա ժամկետով: Իսկ Դիարբեքիրում քաղաքապետարանի առջև հավաքված ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ:
.jpg)
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնից հեռացրել էր Մարդինի, Դիարբեքիրի և Վանի քաղաքապետներին, որոնք ներկայացնում են քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP): Այդ որոշման համար որպես հիմնավորում նշվել է, որ քաղաքապետների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» հոդվածներով:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44