Խորհրդային շրջանում Ամուլսարում ոսկու պաշարների գնահատում չի իրականացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ-ի (գիտությունների ազգային ակադեմիա) երկրաբանության ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, գիտաշխատող Լիլիթ Սահակյանը:
Նա նշեց, որ ոսկու առկայության մասին առաջին տվյալները հայտնի դարձան երկրաբանա-հետախուզական աշխատանքների արդյունքում, որոնք անցկացվել էին 2008-2011 թվականներին «Լիդիան» ընկերության կողմից:
Փոխտնօրենի խոսքով՝ խորհրդային շրջանում Գրոմովյան արշավախումբը 1952-1954 թվականներին Ամուլսարի ապարներում ուրանի պարունակությունների ուսումնասիրություններ է իրականացրել: Սակայն հետախուզության արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ ուրանի պաշարներն աննշան են և արդյունահանման տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում: Այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցվել են: Սակայն պահպանվել են հաշվետվությունը և քարտեզները:
Շարունակական ուսումնասիրությունների արդյունքում Ամուլսարում ոսկու պարունակության մասին «Լիդիանի» կողմից ներկայացված սկզբնական տվյալները տարիների ընթացքում փոխվել են. ոսկու ավելի մեծ պաշարներ են ակնկալում, քան սկզբում ենթադրվում էր:
Լիլիթ Սահակյանի խոսքով, ըստ էության, հանքային և թերմալ ջրերի անմիջական հարևանությամբ պայթունատեխնիկական աշխատանքների անցկացումը հնարավոր է, սակայն, դրանք պետք է կատարվեն ճշգրիտ հաշվարկով՝ հաշվի առնելով բոլոր գործոնները՝ ապարների տեսակները, պայթուցիկների լիցքի զանգվածը, հեռավորությունը լիցքի կետից և այլն, ինչպես նաև դրա հետևանքները՝ վիբրացիան և աղմուկը, ինչն էլ ուսումնասիրվել է ընկերության կողմից:
«Բնությունը անկանխատեսելի է, և ամեն ինչ հնարավոր է: Անգամ հայտնի է, որ ուժեղ երկրաշարժերից հետո աղբյուրները կարող են անհետանալ, նորերը առաջանալ»,- ասաց Սահակյանը:
Ապարների թթվային դրենաժի հետևանքները նվազագույնի հասցնելու համար նույնպես առավելագույնս ճշգրիտ հաշվարկ և կառավարման ճիշտ մեթոդներ են անհրաժեշտ կիրառել: Օրինակ՝ հաշվարկներն իրականացվում են՝ ելնելով ապարների պետրոգրաֆիական կազմից: Սովորաբար ոսկու հանքաշերտերում կան պիրիտ եւ խալկոպիրիտ սուլֆիդային միներալները, որոնք ջրի և օդի հետ փոխազդեցության դեպքում առավել ուժեղ են թթվային դրենաժ առաջացնում:
Սակայն «Լիդիանի» հետազոտությունների տվյալներով՝ Ամուլսարի ապարները պիրիտ և խալկոպիրիտ քիչ են պարունակում, սակայն գերակշռում են ալունիտ ու յարոզիտ միներալները: Այս միներալների վարքագիծը թթվային դրենաժի առաջացման առումով քիչ է ուսումնասիրված և պետք է իրականացվի «Լիդիան» ընկերության կողմից, երկարաժամկետ լաբորատոր փորձարկումների միջոցով:
««Լիդիան» ընկերությունը նախատեսում է նմանատիպ ուսումնասիրություններ»,- նշեց Լիլիթ Սահակյանը՝ հավելելով, որ թթվային դրենաժի հետևանքների նվազեցման տեսանկյունից Ամուլսարի կլիմայական պայմանները նույնպես բարենպաստ են՝ որքան ցուրտ, այնքան խաթարվելու է ինտենսիվ թթվագոյացման պրոցեսը:
«Մի բան ակնհայտ է, որ ընկերությունը նոր մշակույթ բերեց Հայաստանի հանքարդյունաբերության մեջ, հատկապես բնապահպանական խնդիրների կառավարման ասպարեզում: Իրենց կատարած ուսումնասիրությունները շատ բարձր մակարդակով են արված: Իհարկե, ոչ մեկս չի ցանկանում, որ բնության բնականոն գործընթացները խաթարվեն, բայց եթե պետության զարգացմանը, հատկապես ռազմական առումով հզորացմանը նպաստելու է հանքավայի շահագործումը, ակնհայտ է, որ հանքավայրը պետք է շահագործվի»,- կարծիք հայտնեց ինստիտուտի փոխտնօրենը:
News.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01