Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող նոտարները վարձավճար են տվել իրենց իսկ գրասենյակների համար։
ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը չարաշահելով` նոտարական գրասենյակները գնել ու դրանք վարձով են տվել նոտարներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով` կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, պարզվել է, որ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց հետ 2012-2013 թթ. Բաղրամյան պողոտայի նոտարներին տվել է բանավոր կարգադրություններ, որոնք չկատարելու դեպքում խոստացել խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությանը կամ ազատել աշխատանքից:
Իսկ Բագրատունյաց պողոտայում գործող նոտարին գցել են մոլորության մեջ: Այդպիսով, զրկել են նոտարներին Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից:
Այնուհետև իրենց հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ՝ փաստացի կազմակերպել են աճուրդներ և շուկայականից անհամեմատ ցածր արժեքներով գնահատելով՝ քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել նշված անշարժ գույքերը: Հետագայում նույն քաղաքացիների անունից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր գներով նույն տարածքները վարձակալությամբ հանձնել են նոտարներին: Ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին և նոտարներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44