Վրաստանը գտնում Է, որ ներկա պայմաններում, երբ Եվրամիությունն զբաղված Է ներքին խնդիրների լուծմամբ, ինչի պատճառով ընդլայնման եւ հանրակցության մեջ նոր անդամների ընդունման գործընթացի հետ բարդություններ են ծագում, հարկավոր Է օգտվել ոչ ստանդարտ գործիքներից:
Այդ մասին, ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 22-ին հայտարարել Է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում միջազգային քաղաքականության հարցերին նվիրված խորհրդաժողովում։
«Քանի որ ԵՄ-ի ընդլայնման ուղիղ ճանապարհը ժամանակավորապես արգելափակված Է այն բանի պատճառով, որ Եվրոպան զբաղված Է ներքին խնդիրների լուծմամբ, հարկավոր Է պլանավորել ոչ ստանդարտ միջոցներ եւ պատրաստ լինել նոր մեթոդների ու համարձակ քայլերի»,-ասել Է նա:
Նախագահի խոսքով՝ Վրաստանը, մինչեւ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալը, պատրաստ Է բանակցություններ վարել հանրակցությանը անդամակցելու համար անհրաժեշտ համապատասխանության բաժինների շուրջ: «Պետք Է օգտվել ցանկացած հնարավորությունից, այդ թվում՝ նրանցից, որոնք չկան դասագրքերում: Օրինակ՝ կարելի Է բանակցություններ վարել առանց ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակի: Դա թույլ կտա Վրաստանին մոտենալու նրան, ինչն իրապես գործում Է Եվրոպայում»,-նշել Է նա: Զուրաբիշվիլիի խոսքով՝ Թբիլիսին պատրաստ Է նման բանակցություններ վարել այն բաժինների շուրջ, որոնք վերաբերում են մշակույթին, կրթությանը, սոցիալական ապահովությանը, տրանսպորտին, տնտեսության առանձին հատվածների:
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
09:36
09:15
09:02
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55