Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքավայրում միջազգային փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանս կանցկացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես որոշել եմ, որ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք սկայպ կոնֆերանս: Դրա ժամանակ մենք ասելու ենք, որ Հայաստանում մեծ բանավեճ կա, թե որն է ձեր եզրակացությունը, մի հատ դուք ձեր եզրակացությունը մեկնաբանեք: Այդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի: Ձևակերպեք հարցեր, որոնք ձեզ մոտ ծագում են, պետք լինի 2 ժամ կանենք այդ խորհրդակցությունը, պետք լինի 2 ու կես ժամ կանենք: Կլինի հանդիպումը, կտեսագրենք, կհրապարակենք, «Էլարդ»-ը թող ինքը մեկնաբանի իր գրածը, իր եզրակացությունները, այդ գրածը կհրապարակենք և կխոսենք: Այդ խոսակցությունը ես ինքս կտանեմ և այնպես կտանեմ, որ վերջում հստակ պատասխաններ հնչեն, որպեսզի տարընթերցումների տեղիք չլինի»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցը եղել է միակ հարցը, որի հետ կապված բոլոր նամակներն անձամբ կարդացել է: «Մեծ տրցակ է ձևավորվել, և ես անձամբ կարդացել եմ այդ ամենը: Որ ասում են ժողովրդի ձայնը լսեք, ժողովրդի ձայնը միշտ էլ լսվել է և հույս ունեմ գիտեք, որ այսօրվա Հայաստանում ժողովրդի ձայնը չի կարող չլսվել: Բայց, ես ի՞նչ եմ ասում: Ինչպես անցած տարի ես հայտարարել եմ՝ այս հարցի լուծումը կարող է լինել հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա: Հիմա կա պնդում, որ ջուրը կեղտոտվելու է, օդը կեղտոտվելու է, հողը կեղտոտվելու է, աղմուկ է լինելու: Եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել: Բայց, եթե պարզվի, որ այդպես չի, դա ուրիշ իրավիճակ է»,- ասաց Փաշինյանը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44