Վայոց ձորի ՀՀԿ-ական նախկին մարզպետ, ներկայումս ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր՝ օգոստոսի 23-ին Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիտարկումները:
«Սկզբում նախատեսված էր ոսկու կորզման ֆաբրիկան տեղակայել Սյունիքի մարզի Գորայք համայնքում, որը Սպանդարյան ջրամբարի ջրավազանում էր: Մեր կողմից պահանջ դրվեց, իրենք իրենց ամբողջ լոգիստիկ սխեմաները փոխեցին, ոսկու գործարանը դրեցին Գնդեւազից ներքեւ, Կեչուտի ջրամբարից ներքեւ, որպեսզի այդ մնացորդային ջրերը ջրամբար չլցվեն»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ նախագծում էական փոփոխություն են տեղի ունեցել:
Նրա խոսքով, այն, որ ընկերությունը դեռ 2011-ին շահագործման իրավունք ուներ, բայց ուշացել է, պատճառը եղել է այն, որ ստիպված են եղել նախագծերում փոփոխություն կատարել:
«բացի ջրերից հանքը այլ պրոբլեմներ էլ ունի: Հանքը ակտրվորեն կարող է շահագործվել միայն ամառվա ամիսներին, որովհետև ձմռանն այնտեղ մետրով ձյուն է լինում: Իսկ ամռան ամիսներին հանքի շահագործումը ենթադրում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից հետո բարձրանում է մոտ 25 տոննա փոշի: Հիմա ինչ փորձագիտական եզրակացություն էլ ուզոել անել, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չանդրադառնա: Էլ չեմ խոսում հանքաքարի տեղափոխման և այդ աղմուկի մասին»,- ընդգծեց նախկին մարզպետը:
Փաշինյանի համար նորություն էր, որ նախագծերում այդպիսի խոշոր փոփոխություն է եղել ժամանակին. «Այդ փոփոխության մասին ես կարող է ավելի մանրամասն հետաքրքրվեմ»:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44