ՀՀ ոստիկանությունում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների աշխատանքային խմբի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստը կայացել է Համակարգող խորհրդի հիմնական միջոցառումների պլանի համաձայն:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարներ:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արման Սարգսյանը կարևորել է համակարգող խորհրդի դերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման ոլորոտում, իրականացվող ռազմավարությունը և նոր մեխանիզմների մշակումն ու կիրառումը: Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգով հաստատված բոլոր հարցերը: Հաստատվել է այս տարվա սեպտեմբերի 23-ից 27-ը Հայաստանում կայանալիք «Կանալ-կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային օպերացիայի անցկացման պլանը:
Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների կողմից կազմվել է արձանագրություն:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01