Հայաստանը փառատոնին այս տարի կներկայացնի երեք ֆիլմ, որոնց հեղինակներն են Լիլիթ Բարսեղյանը, Քրիստինե Ղազարյանը Արսեն Առաքելյանը:
21-րդ դարում մարդկային արժեքների քարոզը կենսական նշանակություն ունի, քանի որ այժմ մարդն անհամեմատ մեծ «հնարավորություն» ունի սխալներ գործելու համար։ Այս մասին այսօր, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։
Նշենք, որ օգոստոսի 23-ից 30 –ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:
Ծրագրում կցուցադրվեն միջազգային փառատոնային ֆիլմեր (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում՝ խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են արդիական խնդիրներին և ուղղված են վերականգնելու ընտանեկան արժեքները:
Փառատոնը կունենա երկու բացում. այսօր` օգոստոսի 23–ին, Մոսկվա Կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում - քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ վաղը ՝ օգոստոսի 24 –ին, կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ:
«Այս փառատոնը հիմնված է մարդկային արժեքների գաղափարախոսության վրա։ Շատ լավ է, որ այն իր նախագծերն իրականացնում է պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների հարևանությամբ (փառատոնի բացօթյա բացումն, օրինակ, տեղի կունենա Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում), որովհետև այդ գաղափարը հետագայում դառնալու է մեր կողմից պահանջ բոլոր փառատոնների կազմակերպիչներին»,-ասաց Խզմալյանը և հավելեց, որ այս փառատոնը ներկայացնում է մարդկանց, որոնք իրենց անձնական փորձով ցույց են տվել, թե ինչպես կարելի է հաղթահարել ամենաբարդ իրավիճակները:
Փոխնախարար Խզմալյանը հավելեց, որ շատ է ուրախանում, որ փառատոնի մեջ ընդգրկված է ներառականության գաղափարը:Կազմակերպչական խմբին են միացել նաև մանկատների երեխաները, որոնք իրենց ձեռքով պատրաստել են խաչքարի տեսքով հուշանվերներ:
«Ֆրեսկոն ևս մեկ պատգամ է հոգևոր կյանքի նկատմամբ չսառելու համար»,-ասաց փառատոնի խորհրդի անդամ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:
Ռուսաստանից ժամանած փառատոնի հյուր Նատալյա Կռելը նշեց, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց: Նատալիան Ռուսաստանում բազմաթիվ նախագծեր է իրականացնում խոցելի խմբերի համար: Նա հավաստիացրեց, որ այսուհետ նման ծրագրեր կիրականացնի նաև Հայաստանում:
«Այսօր ապրում ենք մի դարում, որտեղ մարդիկ շատ կարևորություն են տալիս իրենց մարմնին, հաճախում են ֆիթնեսի, դիմում են երիտասարդացնող վիրահատությունների` մոռանալով, որ հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի»,-ասաց նա։
Նշենք, որ փառատոնին ներկայացվել է 2000 դիմում՝ 32 երկրներից, որոնցից ընտրվել են 37 ֆիլմ 17 երկրից: Ժյուրիի կազմում են կինոգործիչներ, հոգևորականներ, արվեստագետներ և սոցաշխատողներ:
Փառատոնի իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախադրության և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01