Oգոստոսի 22-ին ՀՀ կառավարությունը շուրջ 11 մլրդ դրամի հարկային արտոնություն տրամադրելու որոշում կայացրեց՝ այսուհետ ներմուծման մաքսատուրքից ազատել Հայաստանում շինարարության ոլորտում ալյումինե և ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար «Պրոֆ Ալ» ընկերությանը, ինչպես նաև գուլպաների, տրիկոտաժի և թելերի արտադրությամբ զբաղվող «Լենտեքս», արգելակման կոճղակներ արտադրող «ԱՖԱ» ընկերություններին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեք ընկերությունների ներդրումներն իրենց հանրագումարով կազմում են 11,3 մլրդ դրամ, որից 3,8 միլիարդը կներդնի «Պրոֆ Ալ» ընկերութունը նոր գործարան կառուցելու, նախագծեր իրականացնելու և հումքի ձեռք բերման նպատակով: «Ներկայում կազմակերպությունն ունի 281 աշխատակից, նախատեսվում է եւս 50 աշխատատեղի ստեղծում՝ 280 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 20 մլրդ դրամ, որից 8 միլիրադը կարտահանվի ԵՏՄ և երրորդ երկրներ»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանն իր խոսքում նշեց. «Հայաստանի շուկան թեև փոքր, սակայն արդյունավետ և հեռանկարային է, քանի որ երկիրն ունի մեծ ներուժ արտադրության տարբեր ոլորտների զարգացման տեսանկյունից: Պետական ճիշտ քաղաքականությունն իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը: Այս նախագծի շրջանակում մենք նախատեսում են ընդլայնել մեր գործունեության շրջանակն ու արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, իսկ ներմուծման արտոնությունը կօգտագործենք ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության համար»: Էդգար Ավետիսյանի խոսքով՝ գործադիրի կողմից արտոնության տրամադրումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, արտահանման ծավալների աճի, տեղական արտադրության զարգացման համար: *** «Պրոֆ Ալ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 17 տարի` ներկայանալով բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորումով, ալյումինե և մետաղապլաստե կոնստրուկցիաների ներկրմամբ և արտադրությամբ, ինչպես նաև լանդշաֆտային դիզայնով: Ընկերությունն ունի 15-ից ավել արտադրամաս, և արտադրական յուրաքանչյուր ուղղություն հիմնվել ու զարգանում է աշխարհի տարբեր երկրներից շուրջ 50 ընկերությունների հետ գործակցության արդյունքում (Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Հունաստան, Հոլանդիա, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Անգլիա, Լեհաստան և այլն): «Պրոֆ Ալ»-ը միակն է ոլորտում, որն արտահանում է իր արտադրանքը սկսած 2013 թվականից և որի շնորհիվ ՙMade in Armenia՚–ն համարվում է եվրոպականին համարժեք որակ GULF երկրներում:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01