ARM | RUS |

Դերսիմի հայերը

13.08.16 | 21:45

Պատմական տրավմաներով լի շրջանի՝ անցյալի վշտերը կրող մարդիկ՝ Դերսիմի հայերը: Նրանք հիշում են տրավմաներով լի իրենց կյանքը: «Aktüel»-ը Դերսիմում զրուցել է հայերի հետ:

Առաջին անգամ քննելով իրենց ինքնությունը՝ պատմում են իրենց գլխով անցածի մասին

«Եթե երկնքում Խըզըրն էլ լինեմ, դարձյալ ասում են` հայ է»

«Մայրս քուրդ է, սակայն հորս ընտանիքը հայ է: Սեպտեմբերի 12-ին ենք իմացել, որ հայ ենք, մինչ այդ մեզ քուրդ էինք համարում: Պետությունը գիտեր, որ մենք հայ ենք, մինչդեռ մենք չգիտեինք: Այդ ժամանակ Անկարայում էի աշխատում, չէի կարողանում գնալ կնոջս, ընտանիքիս մոտ, իմ գյուղ: Եթե գնում էլ էի, ապա առանց ապտակ ստանալու չէի վերադառնում: Այնուհետեւ ընտանիքիս ինձ մոտ բերեցի: Միայն ծնողներս մնացին այնտեղ: Ըստ էության, գյուղերում միայն ծերերն են մնացել, սակայն նրանք էլ վախից չեն ասում, որ հայ են: Այստեղից գաղթած երիտասարդներն ազատ խոսում են իրենց հայության մասին»:

Պաշտոնական անվամբ Թունջելիի (Դերսիմ-Ակունքի խմբ.) Ալանյազը, ժողովրդական անվամբ` Խոզուն գյուղում ենք: Երբեմնի եկեղեցուց մնացած միակ քարի վրա նստած՝ Հասան Փոլաթը պատմում է իր պատմությունը: Փոլաթը ծնվել է Ալանյազը գյուղում, թոշակի անցել Անկարայում գյուղական գործերի վարչությունում աշխատելուց հետո, մայրաքաղաքում որեւէ խնդրի չի հանդիպել, որովհետեւ անձնագրի կրոնի բաժնում «իսլամ» է գրված եղել: Փոլաթն ասում է, որ իրենց 5 երեխաները դեռեւս տեղյակ չեն իրենց ինքնության մասին: Իրականում Փոլաթը Թուրքիայում առաջին անգամ լռությունը խախտած համայնքի՝ Դերսիմի հայերի անդամ է: Դերսիմի հայերը, որ 1915 թ. տեղահանությունից (Հայոց ցեղասպանությունից-Ակունքի խմբ.) ցայսօր ապաստանել են Դերսիմի շրջանում, ցավակից են եղել 1937-38 թթ. շրջանում կատարված ողբերգություններին, մեծ տրավմաներ են ապրել նաև սեպտեմբերի 12-ի եւ 90-ականների ահաբեկչական մթնոլորտում:

«Դերսիմը նման չէ որևէ ուրիշ վայրի»

Իմանալով, որ դերսիմցի հայ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը պատրաստվում է կազմակերպություն հիմնել, հանդիպեցինք նրա հետ: Բռնեցինք Դերսիմի ճանապարհը, որպեսզի իմանանք, թե նրա այս որոշման մասին ինչ են մտածում այս շրջանում բնակվողները, ինչպես նաեւ` լսենք բնակիչների պատմությունները:

Պատմական տրավմաներով լի այս շրջանում, որտեղ հայ լինելը դեռեւս «հայհոյանք» է, այն դեպքում, երբ մամուլում հեշտությամբ օգտագործում են այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են` «Թուրքիայում ապրող «ծպտյալ հայերը անջատողականության մեջ մեծ դեր են խաղում», ըստ էության, կռահում եք, թե ինչու հանդիպեցինք: Դերսիմում, որը 1926 թ. փետրվարին քաղաքացիական տեսուչ Համդի Բեյի` կառավարությանը ներկայացրած զեկույցում ներկայացվում է որպես «Հանրապետության կառավարության համար թարախապալար», բարձունքից Մնձուր գետին նայող մի սրճարանում երկար խոսեցինք հայերի հետ, որոնք պատմեցին կոտորածների եւ իրենց գլխով անցածի մասին: Ասացին, որ տարիներ ի վեր հայկական ծագում ունենալու համար դուրս են մղվում, սակայն չցանկացան ձայնագրվել կամ լուսանկարվել: Ոմանք զգուշանում էին՝ ասելով. «Ես երիտասարդ եմ, եթե մեր մեծերը իրենց արմատների մասին ոչինչ չեն ասել, ապա ես էլ ի՞նչ ասեմ», «մեր ինքնությանը տեր կանգնենք, բայց չշտապենք, Դերսիմը Թուրքիայի մյուս շրջաններից տարբերվում է»:

Բնականաբար, նրանց հետ համակարծիք չէ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը, ով պատրաստվում է հիմնել Դերսիմի հայերի միությունը եւ այդ շրջանակներում հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը տեւած Մնձուրի մշակույթի եւ բնության փառատոնի ժամանակ առանձին ստենդ է բացել: Միհրանն ասում է՝ «Այսօր հայկական ինքնությունն ընկալվում է որպես հայհոյանք, որի պատճառն անորոշությունն ու վախն է: Միություն հիմնելու որոշումից հետո եւ՛ փառատոնի ժամանակ, եւ՛ փառատոնից հետո ինձ հետ բազմաթիվ դերսիմցիներ կապ հաստատեցին եւ հայտնեցին իրենց դրական վերաբերմւնքը»: Միհրան Փրկիչը, ով վերջերս է Բաքըրքյոյում փոխել իր անունը, ասում է, որ Դերսիմում հայերի վերաբերյալ ոչինչ չի մնացել: Ըստ Միհրանի՝ նրանք որպես միություն, տեր են կանգնելու շրջանի հայկական մշակույթին: Միհրանը նշում է. «Ուզում ենք, որ այս երկրի մյուս ժողովուրդները հավասար պայմաններում ապրեն: Իմ ամենատարրական իրավունքն է հայկական անուն կրել, քանի որ հայ եմ: Ամենավատն այն է, որ սեփական մշակույթը համարում ես ուրիշի մշակույթը: Օրինակ՝ հալայը հայկական պար է, մենք գիտեինք, թե քրդական է: Դերսիմում քրդերը, ալեւիներն ու թուրքերը սեփական մշակույթով են ապրում, սակայն մենք չենք կարողանում մե մշակույթին հետեւել: Եթե այս երկիրը ժողովրդավար է դառնալու, առերեսվելու է սեփական պատմության հետ, ապա պետք է ընդունի մարդկային արժեքները»:

«Մեր հետեւից կանչում էին` հայ, խառնածին»

Երբ ասում են` պատմության հետ առերեսվել, Թուրքիայում առաջին տաբուն, որը մարդու միտքն է գալիս, «Հայկական տեղահանությունների» ժամանակ կատարվածն է, ինչն էլ հատուկ կարեւորություն է հաղորդում շրջանին: Փաստաբան Հյուսեին Այգյունի խոսքերը ասածիս վկան են՝ «Երբ հայերին հավաքում եւ տանում են կոտորելու, դերսիմցիները չափազանց պատվաբեր կեցվածք են որդեգրում: Շրջանի այս «հնագույն ժողովրդին» Խըզըրի պես ապաստանում, թաքցնում են, մինչեւ Երզնկա ապահովելով նրանց անվտանգությունը՝ հանձնում են ռուսներին»: Համաձայն շշուկների՝ շրջանում ապաստանած 20 հազար հայը Երզնկայով «գետնի տակով անցկացված երկաթուղու» շնորհիվ կարողացել է փախչել Ռուսաստան եւ փրկվել:

Թեև այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա ծննդյան պահից սկսած` Դերսիմի Ալանյազը գյուղում բնակվող 84-ամյա Խըդըր Բոզթաշի պատմությունը բազմապատկում է առաջացած հարցերը: Բոզթաշն ասում է. «Միրաքյան աշիրեթից ենք: Շատ դժվարություններ ենք կրել, դեռ շարունակում ենք կրել: Մեր պապի անեծքն է, ինչ է` չգիտեմ: Այստեղ մշտապես անվերջանալի խտրականություն կա: Հայրս 1915 թ. այստեղ է եղել, պապիկիս ոսկիներով նրանց համար հոող են գնել, որ մեզ պաշտպանեն: Ասել են` մեր փիրն եք, մեզանից եք: Աղջիկ ենք առել, աղջիկ` տվել: Կինս Հըրան աշիրեթից է, մեր փիրը նաեւ նրանցն է, բայց միեւնույն է. մեր հետեւից հայ, խառնածին են ասում»:

Հըդըր բեյի որդին` Իմամ Բոզթաշը, 2004 թ. զոհվել է չբացահայտված հանցագործության հետևանքով, իսկ մյուս զավակները հեռացել են շրջանից: Նա էլ է մտածել կնոջ հետ հեռանալու մասին, սակայն չեն գնացել, որովհետեւ «այստեղ միասին մեծացել են, այս վայրին վարժվել են, ըստ էության` ուր էլ գնան, նույնն է լինելու»: Բոզթաշն ասում է, որ ոչ միայն 1915 թ. տեղահանությունների ժամանակ, այլեւ 1937-38 թթ. հող տալով `փրկվել է:

Իրականում որոշ ժամանակ է, ինչ Թուրքիայում խոսվում է 1937-38 թթ.Դերսիմի դեպքերի մասին: Օսմանյան շրջանում` սուլթան Սելիմ Ահեղի ժամանակաշրջանից սկսած, «խնդրահարույց» շրջանի վրա 1937 թ. երեք ինքնաթիռ լիքը ռումբ է տեղացել: 1938 թ. Սեիդ Ռըզային, իր որդու եւ բազմաթիվ աշիրեթների առաջնորդների հետ միասին կախաղան են բարձրացրել: Կախաղանից հետո 1938 թ. օգոստոսի 15-ի գործողությունների ժամանակ հազարավոր մարդիկ մահացել եւ աքսորվել են: Միհրան Փրկիչը պնդում է, որ 1938 թ. ջարդերը ավելի դաժան բնույթ են ստացել այն պատճառաբանությամբ, թե «հայեր եք թաքցրել»:

«Հայերն էլ մեզ չեն ընդունում»

Ալանյազը գյուղի 87 տարեկան Մեհմեթ Ալի Բոզթաշը այդ տարիներինեղել է 15 տարեկան։ Բոզթաշն պատմում է. «Տեսել եմ 1938 թվականը, մայրս ասաց. «Որդի՛ս, մեզ կոտորելու են»։ Մի գումարտակ զինվոր անցավ, հետո գնդացիրով բոլորին սպանեցին»։ Մեհմեդ Ալի բեյն ասում է, որ թեեւ այս շրջանի ժողովուրդները տարիներ շարունակ համատեղ են ապրել, խտրականությունը չի փոխվել։ «Եթե երկնքում Խըզըրն էլ լինեմ, դարձյալ հայ են ասում, եթե անգամ նրանց համար ամենասուրբ անձը համարվող Խըզըրի որդին էլ լինեմ, նորից հայ են ասելու ինձ։ Մայրս հայ չէ։ Մենք ինքներս մեզ ալեւի ենք անվանում։ Երանի թե հայ լինեի, բայց չէ՞ որ հայը մեզ չի ընդունում, ասում է` դուք ալեւի եք, ինձ էլ, երեխաներիս էլ ասում է` հայերեն չգիտեք, Հըրան աշիրեթից եք»։ Սակայն ես իմ արյունից չեմ հրաժարվում»։

Մեհմեդ Ալի բեյի հորեղբորորդի Իբրահիմ Բոզթաշն էլ իր ծագումից չի հրաժարվում։ 1938 թ. ծնված Իբրահիմ բեյի ընտանիքը 1915 թ. Բյույուքյուրթ գյուղից եկել է Դերսիմ, նրա պապն ապաստան է գտել Թեմիր աղայի մոտ։ Իսկ այն ամենը, ինչ պատմել են նրան` 1938 թ. հետ կապված, երբ նա դեռ չորս տարեկան էր, շատ լավ է հիշում. «Դերսիմցիների մի խումբ թաքնվում է մի քարանձավում, նրանցից մեկը գնդապետին տեղեկացնում է, թէ որտեղ են մնացածը թաքնված։ Հրամանատարը ասում է` նախ մատնողին սպանեք, քանի որ նա, ով սեփական ազգին օգուտ չի տալիս, ինձ էլ ոչ մի օգուտ չի տա։ Նրան սպանում են, ապա` կոտորում քարանձավում ապաստանածներին»։ Իբրահիմ բեյը պատմում է նաեւ, որ թեւ 1980 թ. սեպտեմբերի 12-ից առաջ հանգիստ են ապրել, սակայն այնուամենայնիվ «վատ ժամանակաշրջան էր», իսկ սեպտեմբեր 12-ից հետո շատ դժվարություններ են քաշել։ «Բեռնարգելք դրեցին: Տասը երեխա ունեմ, 12 հոգուն հասնում էր շաբաթական մեկ կգ շաքարավազ, կես պարկ ալյուր, դա ո՞ր մեկին կբավականացներ: Բեռնարգելքը Էլյազիղում (Խարբերդ-Ակունքի խմբ.), Երզնկայում չկար. միայն մեզ մոտ էր սահմանված: Ջեմեվիին ենք ենթարկվում, մեծ հայրս ալեւիություն էր ընդունել. ստիպված այս ճանապարհով ենք գնում, բայց մեր սերունդը հայ լինելու պատճառով շատ է ճնշումների ենթարկվել»: Երբ ահաբեկչության տարիներին սկսվել է գաղթը, կինը` Գյուզել Բոզթաշը, առաջարկել է հեռանալ, սակայն եթե անգամ նրանց երեխաներն էլ հեռանան այս վայրերից, նրանք երբեք չեն լքի իրենց գյուղը:

Տիկին Գյուզելն, ով Դերսիմի ժողովրդի մշակույթի ու հայկական մշակույթի պես` արդեն 70 տարի ապրում է այս գյուղում, հայ չէ, ասում է. «Շատ դժվարություններ են կրել ահաբեկչության ժամանակ և սեպտեմբերի 12-ից հետո: Շատ էինք վախենում, մեր երեխաներին տանում էին, կտտանքների ենթարկում: Ասում էին` երեկոները պատուհանները փակեք, լույս մի վառեք: Բռնի ուժով տուն էին մտնում: Միայն փոլաթներին ու բոզթաշներին էին տանում, այն էլ` հայ լինելու համար»:

Այսպիսի շրջանում հայկական ինքնությունը թաքցնելու պատճառը, բնականաբար, դժվար է պայմանավորել լոկ վախի գործոնով: Մյուս պատճառն էլ այն է, որ Դերսիմում բնակվող հայերի մեծամասնությունն արդեն յուրացրել է ալևիների մշակույթը: Միհրան Փրկիչն ասում է, որ թեև քիչ թվով, սակայն Խարբերդում, Սասունում և Մալաթիայում իրենց ինքնությունը չթաքցնող հայեր կան, սակայն Դերսիմում բոլորն էլ «շուռ տված» են, որովհետև «Դերսիմի ժովորդի մշակույթն ու հայ ժողովրդի մշակույթը իրար նման են»:

Դերսիմում խոսվող լեզվում հայկական բառեր են հանդիպում: Նմանությունները չեն սահմանափակվում միայն լեզվով. օրինակ` ղըզըլբաշ քրդերի կողմից ավանդաբար նշվող Գագան տոնը կարծես տոնվում է Նոր տարվա պես և համընկնում հունվարի երկրորդ շաբաթվա հետ: Նման ավանդույթ գոյություն ունի նաև Հայ առաքելական մշակույթում: Առաքելական եկեղեցու հետևորդ հայերը Կաղանդ անվան տակ նշում են Ամանորը և Նոր տարուն հետևող Սուրբ Ծնունդը (հունվարի 6-ին):

Թունջելիի արհեստավոր Զեքի Սարըջա.

«Հայերեն չգիտեմ, սակայն ուզում եմ իմանալ արմատներիս մասին»

«Ծնվել եմ 1980 թ. Մազգիրթում: Արդեն 30 տարի է` այստեղ եմ ապրում: Հյուսեին պապս այստեղ է ծնվել, մեծացել: Հայոց ցեղասպանության ժամանակ Բուրմագեչիթ գյուղի մեծ մասը պատկանել է պապիկիս: Պապիս հորն ու եղբայրներին սպանել են, սակայն պապիս հաջողվել է փախչել և ապաստանել Մազգիրթի Դազքայա գյուղում՝ Մուսթաֆա աղայի մոտ: Միայն նա է փրկվել: Եղբայրների մեծ մասը սպանվել է, իսկ ողջ մնացածներին` կորցրել: Հորս մայրն էլ է հայ: Կարծում եմ՝ Գյուլթեքինի նախաձեռնությանը շատ ավելի շուտ պետք է սկիզբ դրվեր: Այստեղ շատ հայեր կան, սակայն թաքցնում են իրենց ինքնությունը: Ձուլվել են. վախենում են: Ես ասում եմ, որ հայ եմ, սակայն հայրս` ոչ: Շրջապատում բոլորը, այդ թվում և զինվորականներն ու ոստիկանները գիտեն, որ հայ է, սակայն բոլորին ասում է, որ «մենք Սեիդհան աշիրեթից ենք»: Վախենում են, բայց ես այլևս չեմ վախենում: Մինչև վերջերս Դերսիմում հայ լինելը շատ դժվար բան էր, սակայն Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը ավելի խիզախ դարձան: Թուրքիայում շատ բան է փոխվում, գոնե մարդիկ կարողանում են իրենց անուններն օգտագործել: Սրանից 20 տարի առաջ, եթե դպրոցում զազայերեն էինք խոսում, ուսուցիչը ծեծում էր մեզ: Հայերեն չգիտեմ, սակայն ուզում եմ իմանալ իմ ինքնության մասին: Ցեղասպանության մասին ամբողջովին չգիտեմ` իրականում ի՞նչ է եղել: Ուզում եմ իմանալ, թե 1938 թ. ինչ է պատահել: Հիմա սա հնարավոր եմ համարում, սակայն Թուրքիայում ամեն ինչ կարող է ամեն պահի փոխվել: Ես մարդասեր եմ. ո՛չ քրդերի, ո՛չ էլ թուրքերի հետ խնդիր ունեմ, թող խտրականություն չդնեն, դա էլ բավարար է»:

Գյոքչեն Բ. Դինչ
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net


Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա

Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր...

09:49

էլեկտրամատակարարումը կդադարեցվի

էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:27

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44